ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն պատրաստ են Ռուսաստանի հետ հետագա երկխոսության․ Բլինկեն
Համաշխարհային ՄամուլԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն պատրաստ են Ռուսաստանի հետ հետագա երկխոսության, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։
«Ես ուրախ էի խոսել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հետ այս շաբաթվա ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի նիստից հետո: ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն միասնական են և պատրաստ հետագա փոխադարձ երկխոսության Ռուսաստանի հետ»,- գրել է Բլինկենը Twitter-ի իր էջում:
Երկուշաբթի օրը Ռուսաստանն ու ԱՄՆ-ն Ժնևում ռազմավարական կայունության շուրջ երկխոսության նոր փուլ են սկսել։ Դրան հաջորդել է Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստը Բրյուսելում։ Հինգշաբթի օրը դրան հաջորդեցին Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդակցությունները Վիեննայում: Այս քննարկումների հիմնական առանցքը անվտանգության առաջարկներն էին, որոնք ռուսական կողմը ներկայացրել էր ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին նախորդ տարեվերջին՝ ուկրաինական ճգնաժամի սրման ֆոնին։