Նյու Յորքում շենքի փլուզման հետևանքով երկու մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվել ՈՒՂԻՂ․ Էջմիածնեցիների բողոքը՝ Մատենադարանի մոտ․ դժգոհում են 203 երթուղու սահմանափակումից Թուրքիայում անցկացվող COP31 գագաթնաժողովը վերածվել է դիվանագիտական հանդիպումների հարթակի ՀՀ-ն՝ առանց ՀԱՊԿ-ում ձայնի․ Մոսկվան սպառնում է, Բելառուսը՝ «կեղծ դաշնակից» անվանում «Նոր Զովք»-ի մի շարք արտադրամասերի արտադրությունը կասեցվել է Բրիտանական կատակերգության երկու աստղերը հայտնվել են սեռական ոտնձգությունների սկանդալների կենտրոնում Քիշնևում ներկայացվել է արհեստական բանականության ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը «Ինձ գրում են՝ տարոսը քո երեխային».Գալյանը հուզվեց «Ինձ գրում են՝ տարոսը քո երեխային».Գալյանը հուզվեց 66 տարեկանում մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը Ինչպե՞ս համադրել հինն ու նորը Երևանում. Ռուբեն Գրիգորյանը՝ քաղաքաշինության և Club House մշակույթի մասին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի պաշտոնյայի ու 4 տնօրենի վերաբերյալ գործը դատարան է ուղարկվել 

Շվեդիան հրաժարվել է դրամաշնորհներ տրամադրել ադրբեջանական երկու կազմակերպության

Համաշխարհային Մամուլ

Հունվարի 17-ին շվեդական Blankspot պարբերականում հրապարակվել է շվեդ լրագրող Ռասմուս Քանբեքի հոդվածը , որում նշված է, որ Շվեդիայի կառավարական «Երիտասարդության եւ քաղաքացիական հարցերով շվեդական գործակալությունը» հրաժարվել է դրամաշնորհներ տրամադրել Շվեդիայում գործունեություն ծավալող «Ադրբեջանական կոնգրես» եւ «Ադրբեջանի ազգային միություն» համայնքային կազմակերպություններին (Նշյալ երկու կազմակերպությունները տարիներ շարունակ դրամաշնորհներ են ստացել «Երիտասարդության եւ քաղաքացիական հարցերով շվեդական գործակալության» կողմից։ Միայն 2020-2021թթ. ընթացքում կազմակերպությունը ստացել է 709,580 շվեդական կրոն (շուրջ 70 հազար եվրո)։

Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, կայացված որոշման պատճառաբանության մեջ ասված է, որ այդ երկու կազմակերպությունները հարաբերություններ ունեն Ադրբեջանի բռնատիրական վարչակարգի հետ, որը հակասում է ժողովրդավարության սկզբունքներին։

Շվեդիայի կառավարական «Երիտասարդության եւ քաղաքացիական հարցերով շվեդական գործակալության» կատարած ուսումնասիրությունը բացահայտել է, որ «հավանական են որոշակի կապերի առկայություն «Ադրբեջանի ազգային միության» եւ թուրքական «Գորշ գայլերի» եւ/կամ Ադրբեջանի բռնատիրական վարչակարգի միջեւ»։ Որոշման հիմք են հանդիսացել սոցիալական ցանցերում արված հրապարակումները եւ 2020թ. հոկտեմբերին Ստոկհոլմում ադրբեջանական համայնքի կազմակերպած ցույցերը, որոնք աջակցություն էին հայտնում Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղում ընթացող պատերազմում։

Հրապարակվել է նաեւ «Ադրբեջանի ազգային միության» մեկնաբանությունը, որը հերքել է կապը «Գորշ գայլերի» հետ՝ նշելով, որ կազմակերպությունը երբեք որեւէ հարաբերություն չի ունեցել, այսպես կոչված, «Գորշ գայլերի» հետ։ Ավելին, կազմակերպությունը հայտնել է, որ իրենց անդամների շուրջ 60%-ը Ադրբեջանում համարվում են անցանկալի անձ, քանի որ ընդդիմադիր հայացքներ ունի Ադրբեջանի ներկայիս կառավարության հանդեպ։

Հոդվածում որոշակի մանրամասներ են ներկայացվել նաեւ Շվեդիայում «Գորշ գայլերի» գործունեության վերաբերյալ։ Մասնավորապես, վարկած կա, որ «Գորշ գայլերի» ներկայացուցիչները ներգրավված են եղել 2017-ին Շվեդիայում քուրդ ցուցարարի գնդակահարության գործում։ Շվեդիայի «Կանաչների» կուսակցության անդամ, ծագումով թուրք Մեհմեթ Քափլանը, որը զբաղեցնում էր Շվեդիայի բնակարանաշինության եւ քաղաքային զարգացման նախարարի պաշտոնը, ստիպված է եղել 2016-ին հրաժարվել իր պաշտոնից՝ Շվեդիայում «Գորշ գայլերի» ղեկավարների հետ ընթրիքի լուսանկարների հրապարակման պատճառով։ (Բարձրացված աղմուկից հետո նախարարը հանդես է եկել պարզաբանմամբ (https://www.mp.se/just-nu/miljopartiet-tar-alltid-fullt-avstand-fran-alla-typer-av-hogerextrema-organisationer-och )՝ նշելով, որ չի կարող վերահսկել, թե ովքեր են մասնակցում ընթրիքին, որին ներկա է եղել նաեւ ինքը։ Այդուամենայնիվ, պարոն Քափլանը ստիպված է եղել թողնել նախարարի պաշտոնը։ )

Շվեդիայում տեղի ունեցած տարբեր դեպքեր փաստում են, որ ծայրահեղ աջակողմյան, ահաբեկչական այդ կազմակերպության թիրախում են Շվեդիայում բնակվող քրդերը եւ քրդական կազմակերպությունները։ Հատկանշական է նաեւ, որ 2018թ․ Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ Շվեդիայում բնակվող Թուրքիայի 841 քաղաքացի քվեարկել է Թուրքիայում գործող «Ազգայնական շարժում» կուսակցության օգտին, որը համարվում է «Գորշ գայլերի» անմիջական հովանավորը եւ այդ կառույցի քաղաքական թեւը։

Շվեդական կողմի կատարած ուսումնասիրության արդյունքում նշվել է, որ «Ադրբեջանի ազգային միություն» կազմակերպության գանձապահ Թեյմուր Էմինբեյլին թյուրքական աշխարհի վերամիավորման ջատագով համարվող «Ազգային շարժման միության» (Milli Herekatçılar Birliyi) հիմնադիր անդամ է։ Ավելին, կարծիք կա, որ Էմինբեյլին հանդիսանում է ադրբեջանական ընդդիմության անդամ, որը ստիպված լքել է Ադրբեջանը 1993թ․-ին եւ կապեր է ունեցել Ադրբեջանի նախագահ Աբուլֆազ Էլչիբեյի հետ։ Էմինբեյլիի ֆեյսբուքյան էջի հետնապատկերին պատկերված է երկու երեխա, որոնք կրում են Էլչիբեյի դիմանկարով շապիկներ։

Հոդվածում նշվել է նաեւ, որ «Ադրբեջանի ազգային միություն» համայնքային կազմակերպությունը Ստոկհոլմում ցույցեր է կազմակերպել նաեւ 2016-ի ապրիլին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած բախումների ընթացքում։ Հանրահավաքի ընթացքում ելույթ է ունեցել Շվեդիայի «Թուրքական ֆեդերացիա» կազմակերպության փոխնախագահ Բարբարոս Լեյլանին՝ հորդորելով. «Վե՛ր կացեք, թուրքեր։ Հայ շները պետք է զգուշանան։ Մա՛հ հայ շներին»։ Այս ելույթից հետո բողոք է ներկայացվել շվեդական ոստիկանություն, որից հետո Լեյլանին ստիպված է եղել թողնել պաշտոնը։ Այդ դեպքը տեղի է ունեցել շվեդ նախարար Քափլանի հետ ընթրիքի լուսանկարների հրապարակումից օրեր առաջ։ Ընթրիքի լուսանկարներում երեւում է, որ շվեդ նախարարի հետ միեւնույն սեղանի շուրջ եղել է նաեւ Լեյլանին։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նյու Յորքում շենքի փլուզման հետևանքով երկու մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվելՈՒՂԻՂ․ Էջմիածնեցիների բողոքը՝ Մատենադարանի մոտ․ դժգոհում են 203 երթուղու սահմանափակումիցԹուրքիայում անցկացվող COP31 գագաթնաժողովը վերածվել է դիվանագիտական հանդիպումների հարթակիՀՀ-ն՝ առանց ՀԱՊԿ-ում ձայնի․ Մոսկվան սպառնում է, Բելառուսը՝ «կեղծ դաշնակից» անվանում«Նոր Զովք»-ի մի շարք արտադրամասերի արտադրությունը կասեցվել էԲրիտանական կատակերգության երկու աստղերը հայտնվել են սեռական ոտնձգությունների սկանդալների կենտրոնումՔիշնևում ներկայացվել է արհեստական բանականության ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը«Ինձ գրում են՝ տարոսը քո երեխային».Գալյանը հուզվեց«Ինձ գրում են՝ տարոսը քո երեխային».Գալյանը հուզվեց66 տարեկանում մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր ԴարչիևըԻնչպե՞ս համադրել հինն ու նորը Երևանում. Ռուբեն Գրիգորյանը՝ քաղաքաշինության և Club House մշակույթի մասինԳեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի պաշտոնյայի ու 4 տնօրենի վերաբերյալ գործը դատարան է ուղարկվելՆոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում գազանջատում էՂազախստանում բնակելի շենքի պատուհանից դոլարներով լի ճամպրուկներ են նետելԵգիպտոսը փորձում է նվազեցնել կախվածությունն Իսրայելի գազից, սակայն այլընտրանքները դեռ ուշանում ենՎիտկոֆն ու Քուշները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցելուՄեզ ձայնազրկեցին այնտեղ, որտեղ բարձրաձայն լռում էին, երբ մեզ սպանում էին․ Ալեն ՍիմոնյանԱյսօրվանից Մաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըՈւկրաինական ԱԹՍ-ները ավելի քան 8 ժամ հարձակվել են Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարանի շրջանի վրաԱմանորյա ձևավորման գործընթացով պայմանավորված՝ կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըՌուսական հարվածի հետևանքով Ուկրաինայի Խմելնիցկիի մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ են եղելՇտապօգնությունը հասել է կանչից 16 րոպե անց․ Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին«Չարլզ» փոթորկի պատճառով Պորտուգալիան փակում է 8 հազար դպրոցԹրամփի պաշտոնանկության փորձ, պայթյուն՝ ՌԴ-ում․ ՀՀ-ն ՀԱՊԿ-ում զրկվել է ձայնից, բայց մնում է դաշինքումՈւշակովը հայտնել է, թե ինչ հարցեր է Պուտինը քննարկելու Ուիթքոֆի և Քուշների հետԷջմիածին–Երևան ավտոբուսների վերջնակետը կլինի Մատենադարանի հարակից տարածքըԻրանը շարունակում է վերականգնել հրթիռային զինանոցը․ ամսական կարող է արտադրել մինչև 50 բալիստիկ հրթիռՍուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրԻսրայելը հարվածել է Գազայի հատվածում գտնվող բժշկական կենտրոնին․ առնվազն 6 մարդ զոհվել էԽցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակ24 կարատանոց հազվագյուտ վարդագույն ադամանդը վաճառվել է ավելի քան 14,6 միլիոն դոլարովԻՀՊԿ. Հորմուզի նեղուցում ավելի քան 4 մլն բարել նավթ տեղափոխող երկու գերխոշոր լցանավ է պայթել«Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» համակարգում առաջացել են որոշակի խափանումներ․ ՊԵԿՍի Ծինփինը հայտարարել է, որ Թայվանի վերամիավորումը Չինաստանի հետ անխուսափելի էՀյուսիսային Կորեան ռազմական պատասխան է խոստացել ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ստորջրյա ուժերի ընդլայնմանըՉի կարելի մարդկանց մահերը ներկայացնել որպես վիճակագրությունEl Mundo. Իսպանիայում համընդհանուր գործադուլի ընթացքում ավելի քան 100 մարդ է ձերբակալվելՊուտինը բանակցում է Թրամփի բանագնացների հետ․ Մոսկվայում քննարկում են Ուկրաինայի պատերազմի ավարտըՎանաձորում 70-ամյա վարորդը բեռնատար Gazel-ով վրաերթի է ենթարկել 38-ամյա հետիոտնին․ վերջինս հոսպիտալացվել էՍրբուհի Գալյանը հանդիպել է Ռուսաստանի արդարադատության նախարարի հետԿարո՞ղ է Նեթանյահուն անցումային կառավարության պայմաններում պատերազմ սկսել Իրանի դեմԳեղարքունիքում 5 հոգի, այդ թվում՝ 3 անչափահաս, «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ տեղափոխվել են ԲԿՆախագահի աղմկահարույց ձերբակալություն, Իրանի սպառնալիքը ԱՄՆ-ին․ աշխարհը եռում է«Գոլդ» համարանիշների վաճառքից ստացված 6,5 մլրդ դրամը կհատկացվի ՆԳՆ-ինԸնդդիմադիր քաղաքական գործունեությունը համարվում է հանցագործությունԻշխանությունը կընդունի ընդդիմության առաջարկը. Ալեն Սիմոնյանը փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը«Հերա» տիեզերանավը մանրամասն ուսումնասիրում է ՆԱՍԱ-ի կողմից հարվածված աստերոիդըՈւիթքոֆը հույս է հայտնել, որ Աբու Դաբիում եռակողմ բանակցություններից հետո խաղաղությունն ավելի մոտ էԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց TRIPP-ի իրականացմանն առնչվող օրենսդրական փաթեթըԱշխատանքային օրերին արտաքին լուսավորությունը կմիանա 06:30-ից և կգործի մինչև լուսաբաց
Ամենադիտված