ԱՄՆ-ում բանտարկյալները մեղադրել են բանտի ղեկավարությանը կորոնավիրուսի դեմ «բժշկական փորձերի» մեջ
Համաշխարհային ՄամուլԱՄՆ Արկանզաս նահանգում չորս բանտարկյալներ հայց են ներկայացրել բանտի ղեկավարության և տեղի բժիշկի դեմ՝ COVID-19-ի բուժման համար նրանց վրա «բժշկական փորձեր» անցկացնելու համար։ Այս մասին հայտնում է The Guardian թերթը։
Բանտարկյալները մեղադրում են ուղղիչ հիմնարկին իրենց ներարկված հակամակաբույծ դեղամիջոցի բաղադրության և հնարավոր կողմնակի ազդեցությունների մասին նախապես տեղեկացված չլինելու մեջ։ Մասնավորապես, բանտարկյալները բողոքել են տեսողության խնդիրներից, փորլուծությունից և ստամոքսի ցավերից։ Հրատարակության տվյալներով՝ այս դեղամիջոցն ընդունել է ևս առնվազն 250 բանտարկյալ։
ԱՄՆ-ում համաճարակի ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի ավելի քան 64 միլիոն դեպք, որից ավելի քան 840 հազարը՝ մահացու ելքով։