Մեծ Բրիտանիան հազարավոր թեթև հակատանկային հրթիռներ է ուղարկել Ուկրաինա
Համաշխարհային ՄամուլՄեծ Բրիտանիան մի քանի հազար թեթև հակատանկային հրթիռ է մատակարարել Ուկրաինային, չորեքշաբթի օրը հայտարարել է Միացյալ Թագավորության պաշտպանության փոխնախարար Ջեյմս Հիփին։
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության ղեկավար Բեն Ուոլեսը հայտարարել էր, որ Մեծ Բրիտանիան «ինքնապաշտպանության» համար Ուկրաինային կմատակարարի թեթև հակատանկային պաշտպանական զինատեսակներ։
«Մենք հազարավոր թեթև հակատանկային հրթիռներ ենք ուղարկել Ուկրաինայի զինված ուժերի համար։ Ուկրաինացիները հպարտ ինքնիշխան ժողովուրդ են և պատրաստ են պաշտպանելու իրենց երկրի յուրաքանչյուր թիզը», - ասել է Հիպին LBC ռադիոկայանի եթերում: