ԱՄՆ֊ն ցանկանում է խաղաղ ճանապարհով լուծել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը․ Բլինկեն
Համաշխարհային ՄամուլԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, ելույթ ունենալով Կիևում ԱՄՆ դեսպանատան առջև, ասել է, որ Վաշինգտոնը կգերադասեր Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը Մոսկվայի հետ լուծել խաղաղ ճանապարհով։
Ավելի վաղ Բլինկենը ծրագրված այցի շրջանակներում ժամանել էր Ուկրաինա։
«Ես անկեղծորեն հույս ունեմ, որ մենք կմնանք դիվանագիտական, խաղաղ ճանապարհի վրա»,- ասել է Բլինկենը։
Ռուսաստանն իր հերթին բազմիցս մերժել է էսկալացիայի վերաբերյալ Արևմուտքի և Ուկրաինայի մեղադրանքները՝ հայտարարելով, որ ինքը ոչ մեկին չի սպառնում և չի պատրաստվում հարձակվել որևէ մեկի վրա, և որ զորքերը տեղափոխում է իր տարածքում և իր հայեցողությամբ։ Դա ոչ մեկին չի սպառնում և ոչ մեկին չպետք է անհանգստացնի։ Բացի այդ՝ Ռուսաստանը բազմիցս հայտարարել է, որ իր հետ պատժամիջոցների լեզվով խոսելն անարդյունավետ է, հավելում է Ռիա Նովոստին։