ԱՄՆ-ն առաջարկում է Դոնբասում ռուսամետ ուժերին ահաբեկիչներ ճանաչել
Համաշխարհային ՄամուլԱՄՆ կոնգրեսականները Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների նախագիծ են պատրաստել, որով առաջարկվում է Դոնբասում գտնվող «Ռուսաստանին աջակցող» զորքերին ահաբեկիչներ հայտարարել, գրում է Washington Post-ը։
«Ուկրաինայի Դոնբասի տարածաշրջանում Ռուսաստանի կողմից աջակցվող զինված ուժերին պետք է օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն ճանաչել»,- ասվում է թերթի կողմից ստացված պատժամիջոցների նախագծում։
Փաստաթղթի համաձայն՝ պետքարտուղարը, նախագծի հաստատումից հետո, պետք է Կոնգրեսի հանձնաժողովներին տեղեկացնի, թե արդյո՞ք Դոնբասի ուժերը «վերահսկվում են Ռուսաստանի Դաշնության կողմից կամնրանից ստանում են օգնություն», համապատասխանո՞ւմ են արդյոք օտարերկրյա ահաբեկչական կազմակերպության որոշման չափանիշներին, գրում է պարբերականը։