Մոսկվան ցանկանում է կարգավորել հարաբերությունները Վրաստանի հետ. ՌԴ ԱԳՆ
ՎրաստանՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է Վրաստանի հետ օդային հաղորդակցության արգելքի ժամանակավոր բնույթի մասին և նշել սահմանափակումների վերացման պայմանները։ Այս մասին հաղորդում է Sputnik Վրաստանը:
«Խոսքը գնում է Վրաստանում իրավիճակի կայունացման, ռուսաֆոբ արշավի դադարեցման և մեր քաղաքացիների անվտանգությանը սպառնացող վտանգների վերացման մասին»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։
Մոսկվան նաև ընդգծել է, որ հավատարիմ է մնում «ռուս-վրացական հարաբերությունների կարգավորմանը, առկա տարաձայնությունների հաղթահարմանը, ինչպես նաև երկկողմ կապերի վերականգնմանն ու զարգացմանը»։