Պեկինը Մոսկվային խնդրել է հետաձգել «ներխուժումն» Ուկրաինա
Համաշխարհային ՄամուլՉինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը, հնարավոր է, խնդրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին «պատերազմ» չսկսել Ուկրաինայում, քանի դեռ Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերը չեն ավարտվել, հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով Չինաստանի մայրաքաղաքում դիվանագետին։
Գործակալության զրուցակիցը նշել է, որ Սի Ցզինպինը ներկայումս պատրաստվում է Չինաստանի կոմունիստական կուսակցության նախագահի պաշտոնում վերընտրվելուն, ուստի Եվրոպայում տիրող ճգնաժամն իր համար անշահավետ է։
Ուստի Չինաստանի ԱԳՆ-ն ընդգծել է հրադադարի մասին ՄԱԿ-ի բանաձեւի կատարումը, որն սկսվում է Օլիմպիական խաղերից մեկ շաբաթ առաջ և ավարտվում է Պարալիմպիկ խաղերից մեկ շաբաթ անց։ Այսպիսով, բանաձեւը պետք է հարգվի հունվարի 28-ից մարտի 20-ը։
Bloomberg-ը նաև մեջբերում է ռազմական վերլուծաբանների խոսքերը, որոնք ասում են, որ մինչև Ուկրաինայում հրադադարի ավարտը կարող է սկսվել ձնհալք, որը կխանգարի Ռուսաստանին արագ «ներխուժում» կազմակերպել: