Բացել է պատուհանն ու բնակարանից կենցաղային էլեկտրական սարքեր գողացել Արմեն Գրիգորյանին «այլ դերում են օգտագործում»․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ Մի շարք հասցեներում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Օրվա խորհուրդ. Նոյեմբերի 12 Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում. նա հավաքում է իրերը. «Հրապարակ» Չեմ վերցնելու Արտաշատ խոշորացված համայնքի ավագանու մանդատը․ Գերասիմ Վարդանյան «Հրապարակ». Իշխանությունը հույս ունի, որ ընդդիմությունը կողմ կքվեարկի Ընդդիմությունը մեկ մարդու պես չի մասնակցի ԱԺ արտահերթ նիստին․ «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Փաշինյանին Անթալիայում իսկական «ինքնիշխան ղեկավարին» վայել ընդունելություն են ցուցադրել «Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ» Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ» 

Որոշ հանցագործներին հերոսացնելու Ադրբեջանի գործելաոճը հակահայկական ատելություն է հրահրում այդ երկրում. CNN Greece

Համաշխարհային Մամուլ

CNN.gr (CNN Հունաստան) կայքում լույս է տեսել հունահայ համայնքի ներկայացուցիչ Արաքսի Ապելիան Քոլանյանի հոդվածը 1990 թ․ Բաքվում հայերի ջարդերի մասին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, հոդվածը, որը վերնագրված է «Հանցագործների հերոսացումը ծնում է նոր հանցագործներ», ներկայացվում է 1990 թ․ տեղի ունեցած Բաքվում հայերի կոտորածների և դրան հաջորդած խորհրդային զորքերի մուտքն Ադրբեջան, և դիտարկում այն ամբողջական համատեքստում։ Հոդվածի հեղինակը նկատում է, որ տարեցտարի Ադրբեջանի քարոզչությունը ներկայացնում է հունվարյան դեպքերը` սկսելով խորհրդային զորքերի Բաքու մտնելուց հետո, որն էլ բացատրվում է իբրեւ թե անկախության դեմ պայքարող ժողովրդին ճնշելու միջոց։ Նա նաև զգուշացնում է այս քարոզչության երկարաժամկետ վտանգները։ Ստորև ներկայացնում ենք նյութի հայերեն թարգմանությունն ամբողջովին։

«Հանցագործների հերոսացումը ծնում է նոր հանցագործներ» 

Հունվարի 19-ը հայերի համար ևս մեկ ցավալի և տխուր տարեդարձ է, քանի որ լրանում է ադրբեջանցիների կողմից Խորհրդային Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում բնակվող հայերի դեմ իրականացված զանգվածային սպանդի և վայրագությունների 32-րդ տարելիցը: Ըստ Human Rights Watch կազմակերպության, 1990 թվականի հունվարի 12-ից սկսած ու յոթ օր շարունակ հայ խաղաղ բնակիչներն ենթարկվել են բռնությունների, խոշտանգումների: Ավելի քան հարյուր մարդ սպանվել է ու ավելի քան 2000 հայկական տուն թալանվել և հրկիզվել է: Ավելին, Human Rights Watch կազմակերպության համապատասխան զեկույցում, որը ստորագրել է Ռոբերտ Քուշենը, նշվում է հետևյալը. «Գործողություններն ամբողջությամբ կամ միգուցե ամենևին էլ ինքնաբուխ չեն եղել, քանի որ հարձակվողներն ունեցել են հայերի ցուցակներ, ինչպես նաև նրանց հասցեները»։ Սպանդը տևել է մեկ շաբաթ` նախքան խորհրդային ուժերը վերջապես քաղաք մուտք գործեցին՝ կարգուկանոն հաստատելու համար: Այդ ժամանակ Բաքվում արդեն գրեթե հայ չէր մնացել, իսկ Ադրբեջանում խորհրդային վարչակարգը գտնվում էր անմիջական սպառնալիքի ներքո:

Միջազգային հանրությունը դատապարտել է հայ խաղաղ բնակչության նկատմամբ իրագործված բռնությունները: Եվրախորհրդարանի բանաձևում արձանագրվում է հետևյալը.

«Նկատի ունենալով ադրբեջանցիների կողմից հակահայկական գործողությունների վերսկսումը, Եվրոխորհրդարանը գնահատում է, որ կան բազմաթիվ զոհեր ու այդ զոհերից ոմանք նույնիսկ մահացել են չափազանց սարսափելի պայմաններում»: Եվրոխորհրդարանը կոչով դիմել էր Եվրահանձնաժողովին և Եվրոպական Խորհրդին. «քայլեր ձեռնարկել և դիմել խորհրդային պատկան մարմիններին` Ադրբեջանում բնակվող հայերի անվտանգությունը գործնականում ապահովելու նպատակով՝ համապատասխան ուժեր ուղարկել այնտեղ՝ միջամտելու նպատակով»:

1990 թվականի սեպտեմբերի 27-ին «New York Review of Books»-ում հրապարակված և 133 աշխարհահռչակ մտավորականների կողմից ստորագրված «Խորհրդային Միությունում Հայերի նկատմամբ իրականացված բռնությունների և սպանդի» վերաբերյալ բաց նամակում ասվում է հետևյալը.

«1988 թվականի Սումգայիթի սպանդին հաջորդեց 1988 թվականի նոյեմբերի Կիրովաբադի և Բաքվի սպանդը, իսկ 1990 թվականի սկզբից` Բաքվում ու Ադրբեջանի այլ շրջաններում շարունակվեց հայերի նկատմամբ սպանդը։ Այն փաստը, որ սպանդը կրկնվել է նույն մեթոդաբանությամբ, մտածելու տեղ է տալիս, որ այդ ողբերգական իրադարձությունները դժբախտ դեպքեր կամ ինքնաբուխ բռնկումներ չեն։ Ընդհակառակը, մենք պետք է ընդունենք, որ հայ փոքրամասնության դեմ ուղղված հանցագործությունները կրում են համակարգված բնույթ, եթե ոչ Խորհրդային Ադրբեջանի պաշտոնական քաղաքականություն»։

Նոբելյան մրցանակակիր Անդրեյ Սախարովը «Նյու Յորք Թայմս»-ին հայտարարել է հետևյալը.

«Այս սպանդն իրական ոչնչացման վտանգ է ներկայացնում՝ ինչպես Ադրբեջանում հայկական համայնքի, այնպես էլ Լեռնային Ղարաբաղում հայերի համար, որոնք կազմում են տեղի բնակչության 80%-ը»։

Սպանդի ողբերգական արդյունքը` Բաքվի հայկական համայնքի ամբողջական էթնիկական զտումն էր, որտեղ մինչև 1988 թվականը բնակվում էր մոտ երեք հարյուր հազար հայ։

Այդ իրադարձությունները երբեք չեն դատապարտվել Ադրբեջանի իշխանությունների կողմից, ոչ էլ նույնիսկ հետագայում հետաքննվել` մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար: Ադրբեջանական քարոզչությունը երկար տարիներ նկարագրում է 1990 թվականի հունվարի իրադարձությունները՝ սկսած խորհրդային զորքերի Բաքու մուտքից, այնպես, որը կարող է տպավորություն ստեղծի, թե դա անկախության համար պայքարող ժողովրդի նկատմամբ զսպման գործողություն էր։ Ոչ մի խոսք չկա հայերի նկատմամբ իրականացված սպանդի ու էթնիկական ամբողջական զտումների մասին։ Բաքվի իշխանությունների կողմից կազմակերպվող պաշտոնական քարոզչական միջոցառումների ժամանակ որևէ անդրադարձ չի արվում հալածանքների զոհ դարձած հայերին։ Ամենասարսափելին այն է, որ ադրբեջանցիները ներկայացվում են որպես խորհրդային ուժերի զոհեր և հիշատակվում` որպես «հանուն անկախության ընկած հերոսներ», իսկ իրականում նրանց մեջ եղել են հանցագործներ, որոնք խորհրդային զորքերի հետ բախումներից մի քանի օր առաջ վայրագություններ էին իրագործում հայերի նկատմամբ։

Ադրբեջանական քարոզչությունը ներկայացնում է «արյունոտ հունվարը»` որպես Ադրբեջանի անկախության համար մղվող պայքարի մաս` լռելով սակայն, մի շատ անհարմար ճշմարտության մասին՝ ամբողջ Խորհրդային Միությունում՝ 1991 թվականի մարտի 17-ի` ԽՍՀՄ-ի պահպանման վերաբերյալ անցկացված հանրաքվեի մասին։ Դեպի անկախություն ձգտող խորհրդային հանրապետությունները՝ Հայաստանը, Վրաստանը, Լատվիան, Լիտվան, Էստոնիան, Մոլդովան, ինչպես նաև նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը հրաժարվեցին մասնակցել հանրաքվեին: Ընդհակառակն, Ադրբեջանի ժողովուրդը. որն իբր «պայքարում էր իր անկախության համար» մասնակցեց հանրաքվեին, որի 93%-ից ավելին կողմ արտահայտվեց ԽՍՀՄ-ի պահպանմանը։ Այսինքն, այժմ խոսքը գնում է պատմության հերթական խեղաթյուրման մասին` իր ամենագռեհիկ արտահայտությամբ:

Որոշ հանցագործներին հերոսացնելու Ադրբեջանի գործելաոճը հակահայկական ատելություն է հրահրում այդ երկրում, առաջացնում է նոր զոհեր և նոր ողբերգություններ։ Այդ դիրքորոշումը ոչ մի կերպ չի նպաստում Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ կարգավորմանը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բացել է պատուհանն ու բնակարանից կենցաղային էլեկտրական սարքեր գողացելԱրմեն Գրիգորյանին «այլ դերում են օգտագործում»․ Տիգրան ԱբրահամյանՍպասվում է առանց տեղումների եղանակՄի շարք հասցեներում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենՕրվա խորհուրդ. Նոյեմբերի 12Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում. նա հավաքում է իրերը. «Հրապարակ»Չեմ վերցնելու Արտաշատ խոշորացված համայնքի ավագանու մանդատը․ Գերասիմ ՎարդանյանՈւիթքոֆը և Քուշները ժամանել են Մոսկվա «Հրապարակ». Իշխանությունը հույս ունի, որ ընդդիմությունը կողմ կքվեարկի Ընդդիմությունը մեկ մարդու պես չի մասնակցի ԱԺ արտահերթ նիստին․ «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Փաշինյանին Անթալիայում իսկական «ինքնիշխան ղեկավարին» վայել ընդունելություն են ցուցադրել «Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ»Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ»Փաշինյանը ցանկանում է որոշ քաղաքացիների դատավոր դարձնել․ մանրամասներ ՔՊ փակ նիստից․ «Ժողովուրդ»Փաշինյանը ժամանել է Դուբլին․ ինչ է սպասվումԱլեն Սիմոնյանը սեփական ձեռքով փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ ԱԺ-ն այսօր արտահերթ նիստ կանի. ինչ հրատապ նախագիծ է ընդունելու Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ»«Հրապարակ»․ Իշխանությունը պատրաստ է ընդունել ընդդիմության առաջարկները Քննչական կոմիտեն մտավ ԱԺ. տեսագրություններ են պահանջել. ծեծկռտուքի հետքերով․ «Ժողովուրդ»Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ»«Հրապարակ»․ ՔԿ-ն խուսափում է հանրային աղմուկից«Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ»ԱԺ ծեծկռտուքի գործով ընդդիմադիր պատգամավորներին և օգնականներին «կհավաքեն»․ «Ժողովուրդ»ԱՄՆ դեմոկրատները մտադիր են հետաքննել Թրամփի կողմից ներմանն առնչվող շահերի հնարավոր բախումները. CBS News ՌԴ ԱԳՆ-ում հայտնել են ԱՄՆ-ում դեսպան Ալեքսանդր Դարչիևի մահվան պատճառը Երևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)Յուրա Մովսիսյանը նշել է, որ Սարաջյանի ծառայություններով հետաքրքրված է եղել նաև ԱՄՆ-ի ազգային հավաքականը Գերմանիայի պաշտպանության նախարարությունը բանակում սեռական ոտնձգությունների դեմ պայքարի 34 միջոցառում է մշակել ԱՄՆ դեմոկրատները մտադիր են Կոնգոյում կանչել Թրամփի զանգվածային արտաքսումների գլխավոր կազմակերպիչներին. Axios Արաղչին ծաղրել է Ռուբիոյին՝ Իրանի վրա ԱՄՆ տնտեսական ճնշման մասին հայտարարությունների համար Մեծ Բրիտանիայում ԱՄՆ բանակի սպա է ձերբակալվել՝ Ռուսաստանի օգտին լրտեսության կասկածանքով Նիկոլ Փաշինյանն կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին Բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ բախվել է կամրջի բետոնե ծածկին,կոնտեյներն ընկել է. վարդորդը վրացի է Հունաստանում ձերբակալել են Թուրքիայի քաղաքացու՝ Եվրոպա 21 տոննա կոկաինի մաքսանենգության գործով Փաշինյանը վաղը կմեկնի Իռլանդիա «Գազպրոմը» և Սերբիան քննարկել են ռուսական գազի մատակարարումների երկարաձգումը Ի՞նչ ճնշում՝ մեզ փակելո՞ւ են ԱԺ-ում, սովածանանք, ենթարվենք․ Փաշինյանը Դոն Կառլեոնեն չի․ ԽաչատրյանԾնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները Նույնիսկ Բաքվում նման անմարդկային պայմաններ չկան․ Պողոսյանը՝ Նուբարաշեն ՔԿՀ-ի, ընդդիմության մասին (տեսանյութ) Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է TRIPP–ի մասին օրենքը Գրկախառնության պահին կտրող-ծակող գործիքով հարվածել է ընկերուհուն․ նոր մանրամասներ Իսպանիայում համընդհանուր գործադուլը վերածվել է բախումների․ ավելի քան 10 մարդ վիրավորվել էԿյանքից հեռացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը Ուիթքոֆն ու Քուշները առաջիկա օրերին կարող են այցելել Ռուսաստան և ՈւկրաինաԷրդողան. մարդկությունը կանգնած է պատմության ամենալուրջ կլիմայական ճգնաժամերից մեկի առաջՎատ բան եմ ասում, բայց սրտի կաթված կարող է լինել բոլորիս հետ՝ ցանկացած պահ․ ի՞նչ կապ ունի նախարարըՀակառակորդը պետք է ընդունի Թեհրանի պահանջները կամ կապիտուլյացիայի ենթարկվի. Իրանի ՊՆ Կրեմլում քննարկում են ԱԽՏՀ գագաթնաժողովում Պուտինի և Թրամփի հանդիպման հնարավորությունը Իտալիայում դպրոցների պայթեցման սպառնալիքների պատճառով Մելոնին արտակարգ խորհրդակցություն է հրավիրել
Ամենադիտված