ԱՄՆ-ը նախատեսում է արագացնել հիպերձայնային զենքի մշակման գործընթացը. CNN
Համաշխարհային ՄամուլՊենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի և պաշտպանական խոշոր ընկերությունների ղեկավարների հանդիպմանը խոսք կգնա հիպերձայնային զենքի մշակման գործընթացի արագացման մասին։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով հրավիրվածների շրջանում իր աղբյուրներին։
«Նպատակը (հանդիպումները - խմբ.) ամբողջ հիպերձայնային արդյունաբերության տակ կրակ վառելն է, արդյունաբերությանը մղել շրջանառությունը մեծացնելու», - ասել է նրանցից մեկը:
Հոդվածում ասվում է, որ բանակցություններին կմասնակցեն Lockheed Martin, Raytheon Technologies, Northrop Grumman, Boeing, Leidos, Aerojet Rocketdyne, BAE Systems, L3Harris և վեց այլ ընկերությունների ներկայացուցիչներ։
Ակնկալվում է, որ բանակցությունները կղեկավարի Օսթինի տեղակալ Քեթլին Հիքսը, ինքը՝ Պենտագոնի ղեկավարը կարճ ելույթ կունենա սկզբում: