ԱՄՆ-ը հազարավոր զինվորականներ կտեղակայի Ռուսաստանի սահմաններին. WSJ
Համաշխարհային ՄամուլԱՄՆ-ն հազարավոր զինվորականներ կտեղակայի եվրոպական երկրներում` Ռուսաստանի սահմանների մոտ։ Չորեքշաբթի օրը՝ փետրվարի 2-ին, գրում է Wall Street Journal-ը։
Հրատարակության տվյալներով՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հավանություն է տվել մոտ 2000 ամերիկացի զինծառայողների տեղափոխմանը Գերմանիա եւ Լեհաստան։ Բացի այդ, ԱՄՆ բանակի ևս մոտ 1000 մարտիկ, որոնք ներկայումս տեղակայված են Գերմանիայում, կուղղորդվեն Ռումինիա։ Սպասվում է, որ զորքերը կտեղակայվեն առաջիկա օրերին։
Հայտնի է դարձել նաև, որ Պենտագոնի հրամանով, Եվրոպա ուղարկելու անհրաժեշտության դեպքում, ևս մի քանի հազար ամերիկացի զինվորական կբերվեն բարձր պատրաստականության՝ ի հավելումն նախապես հայտարարված 8,5 հազարի։
Ինչպես Wall Street Journal-ին բացատրել են որոշումների ընդունմանը ծանոթ պաշտոնյաները, այս բոլոր գործողություններն ուղղված են Ռուսաստանին` Ուկրաինայի վրա հարձակումից զերծ պահելուն և Արևելյան Եվրոպայում պատերազմը կանխելուն: Միաժամանակ Բայդենի վարչակազմը շարունակում է աշխատել խնդրի դիվանագիտական լուծման ուղղությամբ` ներառյալ տնտեսական պատժամիջոցների նախապատրաստման։