Ադրբեջանցին թուրքական դրոշը պոկելու համար ձերբակալվել է
Համաշխարհային Մամուլ
Ադրբեջանցի քաղաքական ակտիվիստ Ֆուադ Իսմայիլովը ձերբակալվել է Բաքվում այն բանից հետո, երբ իջեցրել է ռեստորանի մոտ կախված թուրքական դրոշը, հաղորդում է Global Voices-ը: Նշվում է, որ Իսմաիլովը կտրել է պարանը, որի վրա դրոշը դրված է եղել։
Ձերբակալվածին մեղադրանք է առաջադրվել «եղբայրական Թուրքիայի Հանրապետության պետական դրոշի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի» և ոստիկանությանը չենթարկվելու համար։ Նա դատապարտվել 30-օրյա վարչական կալանքի։ Հատկանշական է, որ Իսմայիլովն իր արարքը բացատրել է նրանով, որ դրոշը կախվել է դրա համար ոչ պատշաճ տեղում։
Ավելի վաղ ԵՄ-ն պատժամիջոցներ էր սահմանել Թուրքիայի դեմ իրավապաշտպան Օսման Քավալի նկատմամբ հետապնդումների պատճառով։ Չնայած Քավալին ազատ արձակելու ՄԻԵԴ որոշմանը՝ նա դեռ բանտում է։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան