ԱՄՆ-ն հայտնել է՝ որն է գերձայնային հրթիռներից պաշտպանվելու միակ միջոցը
Համաշխարհային ՄամուլԱՄՆ փոխծովակալ Ջոն Հիլլը SM-6 հրթիռն անվանել է գերձայնային զենքից պաշտպանելու միակ միջոցը, գրում է Sea Power-ը։
«SM-6 հրթիռներն ունեն գերձայնային մարտագլխիկներ խոցելու հնարավորություն: Մենք այդ մասին նախկինում չէինք խոսում, երբ ծրագրի մշակումը նոր էր սկսվում: Փաստորեն, սա մեր պաշտպանության միակ գիծն է գերձայնային զենքերի դեմ»,- զինվորականի խոսքերը մեջբերում է հրատարակությունը։
Փոխծովակալը նշել է, որ Միացյալ Նահանգները նույնպես կսկսի օգտագործել արբանյակներ՝ հետևելու նման հրթիռների արձակմանը։ Դա պայմանավորված է վերգետնյա համակարգերի թերություններով:
«Ռադարների տեսադաշտը սահմանափակ է», - ավելացրել է Հիլը: