Ժողովուրդը ցանկանում է միանալ Ռուսաստանին. Հարավային Օսիայի նախագահ
Համաշխարհային Մամուլ
Հարավային Օսիայում կմեկնարկի «Հինգ քայլ դեպի Ռուսաստան» ծրագիրը, որը պետք է պայմաններ ստեղծի, որպեսզի հանրապետությունը միանա Ռուսաստանի Դաշնությանը։ Այս մասին «Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովը։
«Սա իմ քմահաճույքը չէ, սա մեր ժողովրդի ցանկությունն է դեռևս անցյալ դարի 20-ականներից: Օսերը պառակտված ժողովուրդ են, և այդ պառակտումը պետք է վերացվի»,- ասել է Բիբիլովը:
Նա նշել է, որ օսերի միավորման խնդիրն ավելի մեծ է, քան Հարավային Օսիայի անկախությունը։ Հանրապետության ղեկավարը նշել է, որ օսերը չեն անջատվել Ռուսական կայսրությունից, իսկ ԽՍՀՄ-ի փլուզման ժամանակ հանրաքվեով քվեարկել են Ռուսաստանի կազմում լինելու օգտին։
Բիբիլովը հավելել է, որ հանրապետության իշխանությունները ձգտում են զարգացնել ինտեգրացիոն գործընթացները Ռուսաստանի Դաշնության հետ։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան