ՆԱՏՕ-ն պարտավոր չէ պաշտպանել Ուկրաինային․ ԱՄՆ
Համաշխարհային ՄամուլԿիևը չպետք է հույսը դնի Հյուսիսատլանտյան դաշինքի պաշտպանության վրա Ռուսաստանի հետ հնարավոր հակամարտության դեպքում, և կազմակերպության կանոնադրության 5-րդ հոդվածին հղումներն այս իրավիճակում տեղին չեն: Այս մասին Չորրորդ ալիքի եթերում հայտարարել է Ուկրաինայի հարցով Պետդեպարտամենտի նախկին հատուկ ներկայացուցիչ Կուրտ Վոլքերը։
Նրա խոսքով՝ կանոնադրության վերոնշյալ կետի համաձայն՝ ՆԱՏՕ-ի անդամի վրա հարձակման դեպքում դաշնակիցները «անհապաղ» տեր են կանգնելու նրան։ Ուկրաինայի դեպքում իրավիճակն այլ է, և դաշինքը փորձում է խուսափել երկիմաստությունից։
«Այսպիսով՝ ՆԱՏՕ-ն ազդանշան է տալիս, որ դա չի անի հանուն մի երկրի, որը դաշինքի մաս չէ: Եվ Ուկրաինան այդպիսի երկիր է: Հետևաբար, ՆԱՏՕ-ն նրա նկատմամբ պարտավորություններ չունի»,- ընդգծել է Վոլքերը՝ նշելով, որ այս վիճակը «կանաչ լույս է տալիս» պոտենցիալ ագրեսորին, քանի որ դաշինքը չի միջամտելու։