8 անգամ պատվաստված Ժիրինովսկին վարակվել է կորոնավիրուսով և հոսպիտալացվել
Համաշխարհային ՄամուլՌԴ Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին հոսպիտալացվել է Կենտրոնական կլինիկական հիվանդանոցում և գտնվում է բժիշկների մշտական հսկողության տակ։ Մի շարք լրատվամիջոցների տեղեկությունը հաստատել են կուսակցության կենտրոնական գրասենյակից։ Նրանք, սակայն, չեն նշել հոսպիտալացման պատճառը։
Ավելի վաղ URA.RU-ն, հղում անելով իր աղբյուրին, հայտնել էր, որ 75-ամյա Ժիրինովսկին վարակվել է կորոնավիրուսի «Omicron» շտամով։ Կուսակցության մամուլի ծառայության ղեկավար Ալեքսանդր Դյուպենն ընդգծել է, որ Լիբերալ-դեմոկրատների առաջնորդն իրեն լավ է զգում։
Ժիրինովսկին մեկ անգամ չէ, որ հրապարակայնորեն հայտարարել է լրատվամիջոցներին, որ արդեն 8 անգամ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ տարբեր պատվաստանյութերով։