Զելենսկին Ռուսաստանի ներխուժումը քիչ հավանական է համարում. The Wall Street Journal
Համաշխարհային Մամուլ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանի ներխուժումը քիչ հավանական է համարում։ Այս մասին հայտնում է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը՝ հղում անելով The Wall Street Journal-ին։
«Զելենսկին մնում է այն կարծիքին, որ ներխուժումը քիչ հավանական է եւ մտահոգված է, որ հնարավոր ներխուժման մասին ԱՄՆ-ի հրապարակային մռայլ նախազգուշացումները ծառայում են Ուկրաինան եւ նրա տնտեսությունը ապակայունացնելու Ռուսաստանի ջանքերի ընդլայնմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
WSJ-ի լրագրողներն այս հարցով դիմել են նաեւ Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովին, սակայն նա հրաժարվել է մեկնաբանել տեղեկատվությունը։
Հիշեցնենք՝ պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը հայտարարել էր, որ Ռուսաստանի Դաշնության կողմից էական էսկալացիայի հավանականությունը շարունակում է ցածր գնահատվել։
Միաժամանակ արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ իրավիճակը երկրի սահմաններին չի փոխվել։

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան