Mirror-ը լոքդաունի ընթացքում Բորիս Ջոնսոնի մասնակցությամբ երեկույթից լուսանկար է հրապարակել
Համաշխարհային ՄամուլՄեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի շուրջ սկանդալը նոր թափ է ստացել այն բանից հետո, ինչ Mirror պարբերականը հրապարակել է լուսանկար կառավարական կեցավայրում երեկույթից, որը կազմակերպվել էր կորոնավիրուսի լոքդաունի ժամանակ:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Mirror-ը գրում է, որ հրապարակված լուսանկարը, որում կառավարության երեք աշխատակիցներ են և հենց ինքը՝ Ջոնսոնը, արվել է 2020 թվականի դեկտեմբերին: Այդ ժամանակ Լոնդոնում գործում էին կորոնավիրուսի դեմ խիստ սահմանափակումներ, որոնց շրջանակում արգելվում էր տարբեր ընտանիքից երկու և ավել անձանց մասնակցությամբ միջոցառումը:
Խոսքը նույն երեկույթի մասին է, որի շուրջ այս պահին հետաքննություն է իրականացնում Լոնդոնի ոստիկանությունը: