Բրիտանական պարբերականը նշել է, թե երբ է Ռուսաստանը «ներխուժելու» Ուկրաինա
Համաշխարհային ՄամուլԲրիտանական The Sun թերթը նոր հոդվածում նշել է Ուկրաինա ռուսական ենթադրյալ ներխուժման կոնկրետ ժամը և ամսաթիվը։ Այժմ լայնածավալ գործողությունը պետք է սկսվի փետրվարի 16-ին` վաղ առավոտյան (Մոսկվայի ժամանակով 4:00, Կիևի ժամանակով 3:00), ասվում է հոդվածում: Նմանատիպ տեղեկություն է նաև հայտնել Mirror-ը։
The Sun-ը, որը հղում է անում ԱՄՆ հետախուզական տեղեկատվությանը, գրում է «200.000 ռուս զինվորների» մասին, ովքեր ուկրաինական հրամանատարական կետերի վրա զանգվածային հրթիռային հարձակում գործելուց հետո առավոտյան ժամը երեքին լայնածավալ հարձակման կանցնեն սահմանի ողջ երկայնքով։ Հրատարակության «անանուն աղբյուրի» համաձայն՝ Բելառուսից գործողությանը կմասնակցի մոտ 40 հազար զինվորական, ևս 30 հազարը հարձակվելու են ինքնահռչակ ԴԺՀ-ից և ԼԺՀ-ից։