WP-ն բարձր է գնահատել Ռուսաստանի ռազմական զորավարժությունները Ուկրաինայում իրավիճակի շուրջ ստեղծված ճգնաժամի ֆոնին
Համաշխարհային ՄամուլՌուսաստանի ռազմական զորավարժություններն ազդանշան են նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից, որ ինքն ունի գործիքներ, որոնք կարող է օգտագործել Արևմուտքի դեմ, եթե նա «չափազանց հեռուն գնա», գրում է The Washington Post-ը։
Սյունակագիր Փոլ Սոնի կարծիքով՝ ՌԴ նախագահը ցանկանում է խլել ՆԱՏՕ-ից նույնիսկ մտածելու ցանկությունը, որ կարող է օգնել Ուկրաինային։ Փորձագետը կարծում է, որ մեծ զորավարժությունները Ուկրաինայի իրավիճակի շուրջ ստեղծված լարվածության ֆոնին ցույց են տալիս Ռուսաստանի՝ իր ռազմական ներուժը ցուցադրելու ցանկությունը։
Քաղաքական վերլուծաբան Սամուել Չարապը համոզմունք է հայտնել, որ Մոսկվան երկու նպատակ ունի. նախ՝ ցույց տալ իր ռազմական գերազանցությունը հակառակորդի նկատմամբ, երկրորդը՝ հետ պահել ՆԱՏՕ-ին` ԱՄՆ-ի գլխավորությամբ։
Վերջին ամիսներին Արեւմուտքում եւ մասնավորապես Կիեւում հայտարարություններ են հնչում Ռուսաստանի՝ իբր մոտալուտ Ուկրաինա «ներխուժման» մասին։ Իր հերթին Կրեմլը մեկ անգամ չէ, որ ուղղակիորեն հերքել է հարձակման որևէ ծրագիր, և հայտարարել, որ արևմտյան լրատվամիջոցների և պաշտոնյաների հաղորդումները հարձակման նախապատրաստման մասին անհիմն են և իրականությանը չեն համապատասխանում: