Մեծ Բրիտանիան կկրկնապատկի Էստոնիայում իր զորքերի թիվը. Reuters
Համաշխարհային ՄամուլՄեծ Բրիտանիան կկրկնապատկի Էստոնիայում բրիտանական զորքերի թիվը ՆԱՏՕ-ի տեղակայման շրջանակներում և ռազմական տեխնիկա կուղարկի երկիր, հայտնում է Reuters-ը։
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Մեծ Բրիտանիան մինչև օրվա վերջ ավելի շատ զինտեխնիկա կուղարկի Էստոնիա՝ ներառյալ տանկեր և զրահատեխնիկա՝ Ուկրաինա «ռուսական ներխուժման» մտավախությունների պատճառով:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Միացյալ Թագավորությունը Էստոնիա կուղարկի 850 զինվորական՝ կրկնապատկելով հանրապետությունում տեղակայված ՆԱՏՕ-ի մարտական խմբում բրիտանական կոնտինգենտը։ Մեծ Բրիտանիան նաև հայտարարել էր Լեհաստան լրացուցիչ 350 ծովային հետևակի ուղարկելու մտադրության մասին՝ վախենալով Ռուսաստանի «ներխուժումից»: