Տագնապ ամերիկյան ավիաբազայում․ կասկածելի ԱԹՍ-ների մասին ահազանգ Թրամփ–Պուտին–Սի հանդիպում․ Ուկրաինան՝ օրակարգից դուրս Օդային քաոս ԱՄՆ-ում․ հազարավոր չվերթներ խափանվել են Չգրանցված դեղեր՝ հայկական դեղատներում․ ո՞վ է պատասխանատու մարդու առողջության համար Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ» Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանին Բաղրամյան պողոտայում քաղաքացուն սպանողը հոգեկան խնդիրներ է ձեռք բերել պատերազմից հետո. մանրամասներ Նախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞ Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի նաև ԱԽ քարտուղարի պաշտոնից․ լուծարում Մեքսիկայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի սահման շարժվող ներգաղթյալների քարավաններ չկան Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը Սպիտակ տունը հայտարարել է Ուկրաինայի կարգավորման հարցում «հուսադրող առաջընթացի» մասին 

«Շինարարների Ֆազի», «Շիշ բռնողի» ու «Լոլոյի» մասնակցությամբ հանցագործության դեպքը բացահայտվել է

Տեսանյութեր

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի կարգադրությամբ հանրապետությունում ակտիվացել է պայքարը առանձնապես ծանր հանցագործունների մեջ մեղադրվող և հետախուզման մեջ գտնվող անձանց հայտնաբերման ուղղությամբ աշխատանքներում։ Այն ՀՀ ոստիկանապետի հրամանով դրվել է ՀՀ ոստիկանապետի օպերատիվ գծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի վրա։ 

Վերջին ամիսներին ոստիկանությունն ու ենթակա ստորաբաժանումները բազմաթիվ աղմկահարույց հանցագործությունների համար հետախուզվող անձանց են հայտնաբերել, այդ թվում՝ ԱՊՀ-ում և արտերկրում։ 

Երեկ՝ փետրվարի 16-ին, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները՝ ՀՀ ոստիկանապետի օպերատիվ գծով տեղակալԱ. Հովհաննիսյանի, քրեական ոստիկնոթյան գլխավոր վարության պետ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ մայրաքաղաքում իրականացրել են հատուկ օպերացիա։  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերացիան կրել է «Հույժ գաղտնի»անունը, և արդյունքում Կիևյան փողոցի 1-ին նրբանցքի շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է Երևան քաղաքում հաշվառված 37-ամյա Գրիգորի Գրիգորյանը։ 

Աղբյուրի տեղեկություններով՝ վերջինս ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 7-րդ կետերի և 235 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով։ Նրա նկատմամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը, քանի որ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչը միջնորդությւոն էր ներկայացրել դատարան, և դատարանըբավարարել էր միջնորդությունը։ 

Գ. Գրիգորյանը տեղափոխվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկ։  Ավելի վաղ հայտնել էինք, որ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի (սպանության փորձ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:

Նշված քրգործը հարուցվել էր հունվարի 13-ին Երևանում հնչած կրակոցների փաստով: Ոստիկաններն ու քննիչները օպերատիվ տվյալների համաձայն՝ պարզել էին, որ նույն օրը Էրեբունի վարչական շրջանի Դավիթ Բեկի փողոցի վրա գտնվող գերեզմանատան ավտոկայանատեղիում վիճաբանություն էր տեղի ունեցել մի խումբ անձանց միջև, որի ժամանակ հնչել էին կրակոցներ և դրա արդյունքում վնասվել էին Mercedes մակնիշի 2 ավտոմեքենաներ, որոնք հայտնաբերվել էին Ազատության պողոտայում գտնվող «Ռեդիսոն Բլու» հյուրանոցային համալիրի ավտոկայանատեղիում և գլխավոր մուտքի մոտ:

Դեպքի վայրում հայտնաբերվել էր 4 հատ 9 մմ տրամաչափի և 2 հատ 7.62 մմ տրամաչափի պարկուճ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում էին անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ՝ պարզելու նշված ավտոմեքենաների սեփականատերերի, վիճաբանության մասնակիցների ինքնությունը: Քննիչի հանձնարարականով նշված ավտոմեքենաները տեղափոխվել էին ոստիկանության Էրեբունու բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիճաբանության մասնակիցներից մեկը Երևանի բնակիչ, 33-ամյա Ռուստամ Ստեփանյանն է, ով հանրությանը հայտնի է իբրև բիզնեսմեն, մյուս մասնակիցը Չերեմուշկայում հայտնի «Շինարարների Ֆազն» է: Ոստիկաններն ու քննիչները պարզում էին նաև ստացված այն ինֆորմացիան՝ ովքեր էին խորհրդավոր «Շիշ բռնողն» ու Սարյանի պոչտայի հեռախոսների գործով զբաղվող «Լոլոն», որոնց մասին էլեկտրոնային լրատվամիջոցներով տեղեկություններ էին տարածվում, որ նրանք կապ ունեն նշված հանցագործության հետ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Mercedes G500 մակնիշի A 777 AA 777 RUS համարանիշները կեղծ էին, իսկ նշված ավտոմեքենան պատկանում էր Ռ. Ստեփանյանին, ով ժամանակին ինչ-որ հանցագործության համար գտնվում էր հետախուզման մեջ և նրան հայտնաբերել ու վնասազերծել էին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի, ժողովրդին հայտնի 6-րդ գլխավոր վարչության ծառայողները ու բերման էին ենթարկել ոստիկանություն: 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Տագնապ ամերիկյան ավիաբազայում․ կասկածելի ԱԹՍ-ների մասին ահազանգԹրամփ–Պուտին–Սի հանդիպում․ Ուկրաինան՝ օրակարգից դուրսՕդային քաոս ԱՄՆ-ում․ հազարավոր չվերթներ խափանվել ենՉգրանցված դեղեր՝ հայկական դեղատներում․ ո՞վ է պատասխանատու մարդու առողջության համարԽաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանինԲաղրամյան պողոտայում քաղաքացուն սպանողը հոգեկան խնդիրներ է ձեռք բերել պատերազմից հետո. մանրամասներՆախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի նաև ԱԽ քարտուղարի պաշտոնից․ լուծարումՄեքսիկայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի սահման շարժվող ներգաղթյալների քարավաններ չկանԿդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՍպիտակ տունը հայտարարել է Ուկրաինայի կարգավորման հարցում «հուսադրող առաջընթացի» մասինՌուսաստանը շարունակում է հարվածներն Ուկրաինայի էներգետիկ հատվածինԻրանի իշխանությունները բնակչությանը կոչ են արել խնայել գազըUber-ը հայտնել է օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասինՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստըՀոկտեմբերի 1-ի դրությամբ կենսաթոշակների 20% հետվճարից օգտվում է ավելի քան 572 հազար քաղաքացի Գերմանիան լրացուցիչ 200 մլն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ ձմռան աջակցության համարՄերց․ Եվրոպայի անվտանգության համակարգն արդեն գոյություն ունի ՆԱՏՕ-ի շրջանակումԿալասը կոչ է արել ԵՄ երկրներին Ռուսաստանի հետ չքննարկել եվրոպական անվտանգության հարցերըԱռողջ մարդուն ինչո՞ւ տարաք վատ պայմաններով պահեցիք Նուբարաշենում, հետո դիակը հանձնեցիք ընտանիքին (տեսանյութ) Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրության նախաբանից՝ մենք սահուն վըլայեթացման ենք գնալու. ՇարմազանովՀայկ Մարտիրոսյանը հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս ԿարլսենինԹուրքիան և Կատարը փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր են ստորագրելՓարաքարի դեպքի վերաբերյալ դատարաում հնչած հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի․ ՆԳ նախարարԴագաղներով իշխանության եկածները հուզվում են․ ՍուրենյանցՀունգարիայի վարչապետ Մադյարի նախկին կինը նրան մեղադրել է շանտաժի և ընտանեկան բռնության մեջՄոսկվայում Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցություններում եվրոպացիների մասնակցության հարցը չի քննարկվելԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան80 տարի անց բացվում է ստորգետնյա ռազմական կենտրոնըՓաշինյանը չմիացավ Մակրոնի հակառուսական հռչակագրին․ Մոսկվայում պայթյուն, Կրեմլի պահանջը ՆԱՏՕ-իցՈջիլներ՝ խցերում, մահվան մթնոլորտ՝ Նուբարաշենում․ ի՞նչ է կատարվում բանտի պատերի ներսում (տեսանյութ) 3.3 մլրդ դրամի ներդրում, 35 տեսակի վարդ․ Գևորգ Պապոյանն այցելել է ջերմատնային տնտեսություն Համացանցը կործանո՞ւմ է երեխաներին․ թմրանյութեր, և վտանգավոր խաղեր․ ո՞ւր է նայում պետությունըՎաղ թե ուշ Իրանն ինքը կցանկանա գործարք կնքել. ԲեսենթԲախվել են «Subaru»-ն ու «Nissan Tiida»-ն. կան վիրավորներՀՀ ՊՆ պատվիրակությունն Աբու Դաբիում մասնակցել է Ռազմական բժշկության միջազգային կոմիտեի համաժողովին513 միլիոն ռուբլի արժողությամբ բանանը՝ ՄոսկվայումՀայաստան-Թուրքիա սահմանին երկաթուղու շինաշխատանքներ. Լրտեսություն, հարձակումներ ու նոր լարվածությունՀայաստանն ու Վրաստանը քննարկել են սննդամթերքի անվտանգության հարցերՉինաստանը ավելի քան 100 ռազմանավ է դուրս բերել Թայվանի դեմ․ բացահայտվել են գաղտնի զորավարժություններըԳվինեայի ճգնաժամից հետո Բուրկինա Ֆասոն հայրենադարձրել է ավելի քան 45 հազար մարդուԱբու Դաբիի միջադեպից հետո Դվալիշվիլին ազատ է արձակվել․ RAF-ը հայտնել է նրա վերադարձի մասինՍահմանների բացում և վիզաների ազատականացում․ քննարկում՝ Գերմանիայի դեսպանի հետԳևորգ Պապոյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանըԱվտոբուսի և բեռնատարի բախում Հնդկաստանում․ առնվազն 23 զոհԿիբերհարձակում Գերմանիայի ռազմական անօդաչուների արտադրողի դեմ․ բանակը դադարեցրել էր դրանց թռիչքներըՎարչապետը փորձագետներին ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքական զարգացումները Շաքիի միջադեպի գործով նախաքննությունն ավարտվել է․ նյութերն ուղարկվել են դատախազինՖինլանդիան մերժում է ՆԱՏՕ-ից դուրս գալու քննարկումը․ Պեսկովը հերքում է պահանջը
Ամենադիտված