Բայդենը պնդում է՝ առաջիկա օրերին Ռուսաստանը հարձակվելու է Ուկրաինայի վրա
Համաշխարհային ՄամուլԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Ուկրաինա ռուսական ներխուժման վտանգը պահպանվում է։
«Դա կարող է տեղի ունենալ մի քանի օրվա ընթացքում»,- ասել է նա լրագրողներին։ Նրա խոսքով՝ Կրեմլը ոչ միայն զորքերը դուրս չի բերել սահմանից, այլև այնտեղ լրացուցիչ կազմավորումներ է ավելացրել։
«Մենք հիմքեր ունենք ենթադրելու, որ նրանք կեղծ դրոշակային օպերացիա են իրականացնում՝ ներս մտնելու պատրվակ ունենալու համար»,- հավելել է ԱՄՆ նախագահը։
Նման սցենարի հավանականությունը Բայդենն անվանել է «շատ բարձր», սակայն հասկացրել է, որ ճգնաժամի դիվանագիտական կարգավորման ուղիները նույնն են մնում։