Եվրոպայում սա զորքերի երբևէ եղած ամենամեծ կուտակումն է․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
Համաշխարհային ՄամուլՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը մտահոգություն է հայտնել ռուս-ուկրաինական սահմանին ներկա իրավիճակի կապակցությամբ՝ ասելով, որ Եվրոպան ներկայումս ապրում է «զորքերի ամենամեծ կենտրոնացումը Սառը պատերազմի ավարտից ի վեր»:
«Մենք գործ ունենք եվրոպական անվտանգության համար շատ բարդ իրավիճակի հետ: Դա պայմանավորված է Ուկրաինայի հետ սահմանին զորքերի տեղակայմամբ, ինչպես նաև ագրեսիվ հռետորաբանությամբ», - ասել է Ստոլտենբերգը: Միաժամանակ, նա ընդգծել է, որ խախտվել են եվրոպական անվտանգության հիմնարար սկզբունքները։ «Կասկած չկա, որ մենք այժմ ականատես ենք Եվրոպայում սառը պատերազմի ավարտից ի վեր ռազմական ուժերի ամենամեծ կենտրոնացմանը», - պնդում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը՝ հավելելով, որ սա «շատ ավելին է, քան զորավարժությունները»: