Թուրքիան դատապարտել է Ռուսաստանի կողմից ԼԺՀ֊ի և ԴԺՀ֊ի անկախության ճանաչումը
Համաշխարհային ՄամուլԹուրքիան անընդունելի է համարում Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախությունը ճանաչելու Ռուսաստանի որոշումը։ Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարությունը։
«Ռուսաստանի Դաշնության որոշումը՝ ճանաչել, այսպես կոչված, Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունները, մինսկյան պայմանավորվածությունների խախտում է, ինչպես նաև Ուկրաինայի քաղաքական միասնության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության բացահայտ խախտում։ Մենք անընդունելի ենք համարում Ռուսաստանի այս որոշումը և մերժում այն»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ։
«Օգտվելով այս հնարավորությունից՝ մենք ընդգծում ենք Ուկրաինայի քաղաքական միասնությունն ու տարածքային ամբողջականությունը պահպանելու մեր հանձնառությունը և կոչ ենք անում բոլոր կողմերին առաջնորդվել ողջախոհությամբ և հարգել միջազգային իրավունքը»,- ասվում է հայտարարության մեջ։