ԱՄՆ հատուկ ջոկատայինները լքել են Ուկրաինան. CNN
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ հատուկ ջոկատայինները լքել են Ուկրաինան՝ ամերիկացի դիվանագետներին Լեհաստան ուղեկցելուց հետո։ Այս մասին հայտնում է CNN-ը։
«ԱՄՆ հատուկ ջոկատայինները լքել են Ուկրաինան… Նրանց վերջին առաքելությունը եղել է երեկ երեկոյան ԱՄՆ դեսպանատան անձնակազմին Լեհաստան ուղեկցելը»,- գրել է հեռուստաալիքի թղթակիցն իր Twitter-ում։
Ավելի վաղ Լեհաստանի փոխարտգործնախարար Պավել Յաբլոնսկին տեղական ռադիոյով ասել էր, որ նոր զինվորականների ժամանումը հանրապետություն և լրացուցիչ ամերիկյան ստորաբաժանումներ ընդունելու պլանները իշխանությունների կողմից ակտիվորեն քննարկվում են ԱՄՆ ներկայացուցիչների հետ։
Լեհաստանի ԱԳՆ ներկայացուցիչը հավելել էր, որ նոր ստորաբաժանումների ժամանումը իրենց երկրի տարածք շատ հավանական է։ Փետրվարի 20-ի նախօրեին հաղորդվել էր, որ վերջերս Լեհաստան ժամանած ամերիկացի զինվորները զորավարժություններ են սկսել Ուկրաինայի հետ սահմանի մոտ։ Այս մասին հայտարարել էր հանրապետության ազգային պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշակը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)