Ուկրաինայի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել շտապ լքել Ռուսաստանը
Համաշխարհային Մամուլ
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ է տվել իր քաղաքացիներին անհապաղ լքել Ռուսաստանի Դաշնության տարածքը և զերծ մնալ Ռուսաստան մեկնելուց։ Այս մասին տեղեկություն է հայտնվել Ուկրաինայի ԱԳՆ կայքում՝ փետրվարի 23-ին։
Ինչպես հայտնի է, օրեր առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի անկախության ճանաչման մասին։ Դրանից անմիջապես հետո նա ստորագրեց դաշնային օրենքներ Ռուսաստանի Դաշնության և Դոնբասի հանրապետությունների միջև բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին պայմանագրերի վավերացման մասին։ Հաջորդ օրը Դաշնության խորհուրդը Պուտինին թույլ տվեց զորքեր ուղարկել Դոնբաս։ Այս որոշումը պաշտպանեցին բոլոր 153 սենատորները։

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան