Կրեմլը հաստատել է, որ այսօր Էրդողանի ու Պուտինի միջև հեռախոսազրույց է լինելու
ՌուսաստանՌուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի միջև տեղի է ունենալու հեռախոսազրույց։
«Այո, իսկապես նման զրույց սպասվում է»,-ասել է Պեսկովն:
Ավելի վաղ Պեսկովը որոշ մանրամասներ էր հայտնել Պուտին-Էրդողան առաջիկա հանդիպման վերաբերյալ։
Պեսկովը չի մանրամասնել, թե ինչ հարցեր են քննարկվելու:
Հիշեցնենք, որ Պուտինն առաջիկայում մեկնելու է Թուրքիա, սակայն առայժմ ժամկետները հստակեցված չեն: