Դոնբասում հատուկ գործողությունը երկար չի տևի․ Պետդումա
Համաշխարհային ՄամուլՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր հեռուստաուղերձում հասկացրել է, որ հատուկ գործողությունը Դոնբասում երկար չի տևի, ասել է Պետդումայի պաշտպանության կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Անդրեյ Կրասովը։
«Չեմ կարծում, որ դա երկար տևի: Վլադիմիր Պուտինը ժողովրդին ուղղված իր ուղերձում նաև դիմել է Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողներին՝ զենքերը վայր դնելու խնդրանքով»,- ասել է պատգամավորը։
Հինգշաբթի առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում ասել էր, որ ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն, Դաշնային խորհրդի հաստատմամբ և ԿԺԴՀ-ի և ԼԺՀ-ի հետ բարեկամության և փոխօգնության պայմանագրերի համաձայն, նա որոշել է հատուկ ռազմական գործողություն իրականացնել Դոնբասում։