Բելառուսական զորքերն Ուկրաինայում անցկացվող գործողությանը չեն մասնակցում. Լուկաշենկո
Համաշխարհային ՄամուլԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ բելառուսական զորքերը չեն մասնակցում Դոնբասում ռուսական հատուկ գործողությանը։
«Ես կարդացի. «Առավոտյան մոտ ժամը 5-ին Ուկրաինայի պետական սահմանը Ռուսաստանի և Բելառուսի տարածքում հարձակման ենթարկվեց ռուսական զորքերի կողմից, որոնց աջակցում է Բելառուսը»: Մեր զորքերը ոչ մի մասնակցություն չունեն այս գործողությանը», - ասել է նա զինվորականների հետ օպերատիվ հանդիպման ժամանակ, հաղորդում է BelTA գործակալությունը: