ՆԱՏՕ-ն լրացուցիչ ուժեր է տեղակայում Արևելքում
Համաշխարհային ՄամուլՆԱՏՕ-ն լրացուցիչ պաշտպանական ուժեր է տեղակայում դեպի արևելք՝ կապված Ուկրաինայի հակամարտության հետ, ասվում է Բրյուսելում դաշինքի երկրների մշտական ներկայացուցիչների հանդիպման արդյունքների մասին հայտարարության մեջ։
«ՆԱՏՕ-ն կարծում է, որ Ռուսաստանի գործողությունները լուրջ վտանգ են ներկայացնում եվրատլանտյան անվտանգության համար և կունենան աշխարհառազմավարական հետևանքներ։ Մենք այսօր խորհրդակցություններ ենք անցկացրել՝ Վաշինգտոնի պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն: Մենք որոշել ենք, բոլոր դաշնակիցներին պաշտպանելու պաշտպանական ծրագրերին համապատասխան, լրացուցիչ քայլեր ձեռնարկել՝ ամրապնդել զսպումն ու պաշտպանությունը դաշինքի ողջ տարածքում: Մեր միջոցները մնում են կանխարգելիչ, համաչափ: Դրանք ուղղված չեն էսկալացիայի»,- ասվում է փաստաթղթում:
Հաղորդվում է, որ կազմակերպությունը «արեւելյան հատվածում լրացուցիչ պաշտպանական ցամաքային, օդային , ինչպես նաև ռազմածովային ուժեր է տեղակայում։