Թալիբները խաղաղության կոչ են արել Ռուսաստանին և Ուկրաինային
Համաշխարհային Մամուլ
Թալիբները կոչ են արել Ուկրաինայում հակամարտող կողմերին լուծել խնդիրները խաղաղ ճանապարհով՝ բանակցությունների սեղանի շուրջ։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Աֆղանստանի թալիբների կառավարությանը կից արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Աբդուլ Քահար Բալխին։
Նշվում է, որ թալիբները ուշադիր հետևում են Դոնբասում տիրող իրավիճակին, որտեղ ընթանում է Ռուսաստանի հատուկ գործողությունը։ Նրանք վախենում են քաղաքացիական զոհերից և կողմերին կոչ են անում զերծ մնալ ինտենսիվ մարտերից։
Բացի այդ, թալիբները կոչ են արել հոգ տանել Ուկրաինայում աֆղան ուսանողների և միգրանտների փրկության մասին։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)