Ինչու է Կիևը հրաժարվել Ռուսաստանի հետ բանակցություններից․ Զելենսկու գրասենյակը մանրամասնում է
Համաշխարհային ՄամուլՈւկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչն ասել է, որ Կիևը հրաժարվել է բանակցել Ռուսաստանի Դաշնության հետ, քանի որ իրենց չեն բավարարում պայմանները։
«Ես հենց նոր իմացա, որ Ուկրաինան հրաժարվել է բանակցել: Որովհետև այն պայմանները, որոնք ռուսական կողմը առաջ է քաշել միջնորդների միջոցով, մեզ չեն բավարարում: Սա փորձ էր ստիպել մեզ հանձնվել: Մենք նրանց ազդանշան տվեցինք, որ հնարավոր խաղաղության պայմանագրի պայմանները նշում է Կիևը, ոչ թե Մոսկվան»,- Արեստովիչի խոսքը մեջբերում է Strana.ua-ն։