Թուրքիան Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով ռուսական ռազմանավերի անցման համար սահմանափակումներ չի մտցրել. Cumhuriyet
Համաշխարհային ՄամուլԹուրքիան Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով ռուսական ռազմանավերի անցման համար սահմանափակումներ չի մտցրել, գրում է Cumhuriyet թերթը՝ հղում անելով աղբյուրներին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Թուրքիան արգելել է ռուսական ռազմանավերի անցումը Սև ծովի նեղուցներով։
«Շնորհակալ եմ իմ բարեկամ, Թուրքիայի նախագահ պարոն Ռեջեփ Թայիփ Էրդողանին և Թուրքիայի ժողովրդին իրենց վճռական աջակցության համար։ «Սև ծով ռազմանավերի անցման արգելք և զգալի ռազմական ու հումանիտար աջակցության» ։ Սա չափազանց կարևոր է այսօր։ Ուկրաինայի ժողովուրդը երբեք չի մոռանա դա»,- գրել էր Զելենսկին։