Հարավային Կորեան պատժամիջոցներ է ընդունել ռուսական բանկերի դեմ
Համաշխարհային ՄամուլՀարավային Կորեան, ԱՄՆ-ի հետ խորհրդակցելուց հետո, որոշում է կայացրել բանկային ոլորտում Ռուսաստանի դեմ հատուկ պատժամիջոցների մասին, որոնք ներառում են մի շարք ռուսական բանկերի հետ աշխատանքի դադարեցում, ռուսական պարտատոմսերում ներդրումներ և SWIFT-ից անջատում, ասվում է Հարավային Կորեայի Ռազմավարության և ֆինանսների նախարարության կողմից։
Ավելի վաղ Հարավային Կորեայի ԱԳՆ-ն արդեն հայտնել էր, որ երկիրը որոշել է միանալ Ռուսաստանի դեմ դաշնակցային պատժամիջոցներին, մասնավորապես՝ արտահանման վերահսկողության առումով արգելելու է ռազմավարական նյութերի արտահանումը Ռուսաստանի Դաշնություն և աջակցելու SWIFT-ից անջատմանը։
«Համապատասխան գերատեսչությունների և ԱՄՆ գանձապետարանի հետ խորհրդակցությունների արագ ավարտից հետո որոշում է կայացվել պատժամիջոցների կիրառման կոնկրետ ոլորտի և եղանակի վերաբերյալ», - ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։