Ամերիկյան միջուկային զենքը պետք է Եվրոպայից վերադարձնել ԱՄՆ. Լավրով
Համաշխարհային ՄամուլՌուսաստանն անընդունելի է համարում, որ ամերիկյան միջուկային զենքը գտնվում է մի շարք եվրոպական երկրների տարածքում, վաղուց ժամանակն է այն վերադարձնել ԱՄՆ-ին, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Մեզ համար անընդունելի է, որ հակառակ «Միջուկային զենքի չտարածման մասին» պայմանագրի հիմնարար դրույթներին, Միացյալ Նահանգների միջուկային զենքը դեռևս գտնվում է եվրոպական մի շարք երկրների տարածքում։ Նման առաքելությունների շրջանակներում Ռուսաստանում մշակվում է միջուկային զենքի կիրառման սցենար»,-ասել է նա:
Նախարարն ընդգծել է, որ Ռուսաստանը միշտ ելնում է նրանից, որ միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել, և այն երբեք չպետք է սանձազերծվի։ «Այս սկզբունքը հաստատվել է Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահների 2021 թվականի հունիսի 16-ի և Ռուսաստանի և Չինաստանի պետությունների ղեկավարների 2021 թվականի հունիսի 28-ի համատեղ հայտարարությունների մեջ»,- հավելել է Լավրովը։