ԱՄՆ նախագահը Ուկրաինան շփոթել է Իրանի հետ
Համաշխարհային ՄամուլԱՄՆ նախագահ՝ Ջո Բայդենը շփոթել է ուկրաինացիներին իրանցիների հետ։
ԱՄՆ նախագահի ամենամյա ուղերձը կոնգրեսի ներկայացուցչական պալատին և սենատին, չանցավ առանց Բայդենի ավանդական շփոթմունքների։
Բայդենը սկսեց իր ելույթը Ուկրաինայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ և բաց չթողեց Ռուսաստանին հերթական անգամ մեղադրելու հնարավորությունը։
Խոսելով ստեղծված իրավիճակի մասին Բայդենը ասաց «Ռուսաստանցիները երբեք չեն զավթի իրանցիների հոգին և սրտերը»։
Բայդենը այսպիսի սխալներ թույլ է տվել նաև անցյալում. նա նախկին նախագահ Թրամփին շփոթել էր ԱՄՆ 44-րդ նախագահ Օբամայի հետ։