Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները կարող են չեղարկվել․ Նուլանդ
Համաշխարհային ՄամուլՄոսկվայի դեմ Արեւմուտքի նոր պատժամիջոցները կչեղարկվեն, եթե Ռուսաստանը դադարեցնի հատուկ գործողությունն Ուկրաինայում։ Այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդը։
«Պատժամիջոցները կվերջանան, եթե Ռուսաստանը «ավարտի այս պատերազմը և օգնի վերականգնել Ուկրաինան, վերականգնի խաղաղությունը և ճանաչի այս երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը», ինչպես նաև նրա «գոյության իրավունքը», - ասել է ԱՄՆ արտաքին քաղաքականության վարչության պետի տեղակալը։ Այդ կապակցությամբ՝ նա կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի ղեկավարությունն այժմ փաստացի «ժխտում է Ուկրաինայի գոյության իրավունքը»։