«Սա հանցագործություն է». ֆրանսիացի լրագրողը՝ Ուկրաինայի մասին
Համաշխարհային ՄամուլԱռաջին անգամ ֆրանսիական հեռուստատեսությամբ, CNEWS հեռուստաալիքով ռազմական թղթակից՝ Անն-Լոռ Բոնելը պատմում է այն սարսափի մասին, որի մեջ ապրում են Դոնբասի հասարակությունը սկսած 2014 թվականից․ տեղեկացնում է NTV.RU-ն։
«2014 թվականից սկսած Դոնբասի հանրությունը թիրախ հանդիսացավ իր իսկ կառավարության համար։ Ես ունեմ ապացույցներ, այն կտեղադրեմ, երբ հասնեմ Ֆրանսիա․ սա հանցագործություն է»,-ասում է CNEWS-ի թղթակից Անն-Լոռը և հավելում, «Ես չունեմ ոչ մի քաղաքականացված ուղերձ․ մենք մեկ շաբաթ է, ինչ խոսում ենք այս կոնֆլիկտի մասին, իսկ այն տևում է արդեն 8 տարի։ 13 հազար մարդ է մահացել, բոլորն ուկրաինացիներ են․ մարդիկ արդեն շատ են հոգնել և այս պահին Դոնբասի ժողովուրդը շատ զարմացած է, որ Եվրոպան ուշադրություն է դարձրել նրանց, քանի որ հրթիռակոծությունները, ռմբակոծությունները, նկուղներում բնակվելը և այլ նմանատիպ բաները Դոնբասի հանրության համար կենսակերպ է դարձել սկսած 2014 թվականից»։