Պորտուգալիայում «Շառլ» փոթորկի պատճառով դպրոցներն ու պետական հաստատությունները կփակվեն Պուտինը կբացի ՀԱՊԿ գագաթնաժողովը, որտեղ կքննարկեն կազմակերպությունում Հայաստանի ապագան. ТАСС Անվտանգության սպառնալիք iPhone-ներում Կրծքագեղձի քաղցկեղը ավելի ու ավելի հաճախ է ախտորոշվում երիտասարդ կանանց մոտ. ի՞նչ ախտանիշներ չպետք է անտեսել Ֆլորիդայում ջրհեղեղի պատճառով շիմպանզեին սնունդ են հասցրել դրոնով Փաշինյանը Փարիզից կմեկնի Անթալիա Մարտին Սուբիմենդին մեծ հավանականությամբ առաջիկա ամիսներին կհեռանա «Արսենալից» Բաց, նարնջագույն կամ գրեթե կարմիր. որ դեղնուցն է ամենաառողջը 81-ամյա բրիտանացի գրողը դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը Կենդանակերպի այս նշաններն ուրախություն ու խաղաղություն են բերում ուրիշներին նույնիսկ ամենադժվարին պահերին Մասնագետը զգուշացրել է մեքենա վարելիս էներգետիկ ըմպելիքներ օգտագործելու վտանգների մասին Ինչ եղանակ է սպասվում նոյեմբերի 11-ից 15-ին 

Ո՞վ է պահել և ո՞վ է հանձնել հայկական հողերը. փաստերն անխոցելի են. «Փաստ»

Համաշխարհային Մամուլ

Օրերս ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հնչած սոցիալական «թեքումով» հարցերից մեկին ի պատասխան` Փաշինյանը դուրս եկավ հունից և բուն հարցին պատասխանելու փոխարեն սկսեց գոռգոռալ ու սպառնալ, չհաշված որոշ արտահայտություններ, որոնք դաստիարակված որևէ մարդ անծանոթ մի քանի հոգու ներկայությամբ իրեն թույլ չի տա, ուր մնաց ամբողջ երկրով մեկ։ 

Նրան ափերից հանել էր հերթական հիշեցումը, որ Արցախի 75 տոկոսը հանձնել է թշնամուն։ Մարդիկ մեկ տարուց ավելի ամեն ինչ անում են, որ հասարակությունը մոռանա իրենց կապիտուլ յացիոն պարտությունը, հողերի հանձնումը, հազարավոր զոհերի փաստը, իսկ ահա «դավաճան» ընդդիմությունն ամեն անգամ հիշեցնում է: Այս մասին  «Փաստ» օրաթերթը գրում է․

Դրա համար էլ Փաշինյանն, իր սովորության համաձայն, փորձեց կրկին «քոքել» իր հին երգը, թե Արցախը նախկիններն են հանձնել, քանի որ նրանք բանակցում էին Մադրիդյան սկզբունքների շուրջ, իսկ այդ փաստաթուղթը նախատեսում էր 7 շրջանների հանձնում և այլն։ Նույն նախկինները, որոնք տասնամյակներ շարունակ պահել են նույն այդ հողերը, իսկ բանակցային սեղանի մոտ եղել են հաղթողի դիրքերից: Տպավորություն է առաջանում, որ ամեն անգամ Փաշինյանը փորձում է այնպիսի ֆոն ստեղծել, որ Արցախի թեմայով բանավեճ սկսվի, գոռգոռոցներ ու փոխադարձ մեղադրանքներ հնչեն, և մարդիկ, խճճվելով այդ մեղադրանքների տեղատարափի մեջ, չկարողանան կենտրոնանալ իրական փաստերի վրա։

Այնինչ փաստերն անխոցելի են և հստակ ցույց են տալիս, թե ինչպիսի ժառանգություն էր ստացել Փաշինյանն Արցախյան հարցում և ինչ վիճակի այն հասցրեց։ Նախ՝ նկատի ունենանք, որ Մադրիդյան փաստաթղթում արձանագրված էին Արցախյան հիմնախնդրի կարգավորման սկզբունքները և տարրերը։ Այդ փաստաթղթի սկզբունքների հիման վրա էլ կազմվել է 2011 թվականի Կազանյան փաստաթուղթը, որը նույնպես փոխզիջումային տարբերակ էր նախատեսում։ Այսինքն՝ եթե նույնիսկ քննարկվող փաստաթղթերով զիջումներ էին արվելու, ապա դա հենց այնպես, ինքնանպատակ տեղի չէր ունենալու։ Անվտանգության գոտի համարվող տարածքների փոխարեն պետք է ամրագրվեր Արցախի կարգավիճակը։

Եվ պատահական չէ, որ Ադրբեջանը չէր համաձայնում, որ հիմնահարցը լուծվի խաղաղ ճանապարհով, քանի որ գիտակցում էր, որ Արցախն իր կազմից դուրս կարգավիճակ է ստանալու և որ դրա իրավական հիմքերը ևս անխոցելի են, ինչի մասին, ի դեպ, պարբերաբար խոսել ու ապացուցել են ոչ միայն փորձագիտական շրջանակները, այլև ՀՀ երկրորդ ու երրորդ նախագահները։ Մյուս կողմից էլ՝ սեղանին դրված փաստաթուղթը դեռևս չէր նշանակում, որ առկա ձևով այն վերջնականապես ամրագրվում էր, քանի որ բանակցային գործընթացում կամ իրականացման փուլում այն կարող էր որոշակի փոփոխությունների ենթարկվել։

Իսկ ահա նոյեմբերի 9-ի հրադադարի մասին կապիտուլ յացիոն փաստաթղթի տակ դրված է հենց Փաշինյանի ստորագրությունը։ Եվ այդ հայտարարությամբ գրեթե կրկնակի շատ տարածքներ հանձնվեցին հակառակորդին, քան նախատեսվում էր որևէ բանակցային փաթեթով, այն էլ՝ ունենալով հազարավոր զոհեր։ Պատահական չէ, որ անընդհատ փորձագիտական շրջանակների կողմից ընդգծվում է այն փաստը, որ հայկական կողմի համար նույնիսկ ամենավատ բանակցային տարբերակը ներկա իրավիճակի համեմատությամբ անհամեմատ նախընտրելի կարող էր լինել։ Ուշադրություն դարձնենք, որ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն, Փաշինյանի մեկ գրիչի հարվածով Աղդամի շրջանը, Քարվաճառի շրջանը, Բերձորի շրջանը ուղղակիորեն, առանց որևէ նախապայմանի կամ, ինչպես ընդունված է ասել, «հենց այնպես» հանձնվեցին Ադրբեջանին։

Դրանով է պայմանավորված, որ Ալիևն իր հանդիպումներից մեկի ժամանակ իրենց համար դիվանագիտական հաղթանակ էր որակում եռակողմ փաստաթղթի ստորագրումը, քանի որ Աղդամի, Քարվաճառի և Բերձորի շրջանները կարողացան բռնազավթել առանց հատուկ գործողությունների և զոհեր տալու։ Բացի այդ, որևէ բանակցային փաթեթում չի եղել դրույթ Հադրութն ու Շուշին Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ, իսկ ներկայումս ունենք այնպիսի իրավիճակ, որ այս երկու տարածքները ևս գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Ավելին՝ Շուշին հռչակվել է Ադրբեջանի ու համաթյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք, ինչը նույնիսկ ամենավատ երազում դժվար էր պատկերացնել։ Մյուս կողմից՝ քիչ է խոսվում այն մասին, որ պատերազմի արդյունքում Ադրբեջանը բռնազավթել է նաև տարածքներ Մարտակերտի, Ասկերանի և Մարտունու շրջաններից։ Այս տարածքները Ադրբեջանին հանձնելու մասին ևս բանակցային որևէ փաթեթում որևէ խոսք չի եղել։ Ուշագրավ է, որ պատերազմից մեկ ամիս հետո անհասկանալի կերպով կամ անհայտ պատճառներով Ադրբեջանին հանձնվեցին Հադրութի շրջանի Խծաբերդ ու Հին Թաղեր գյուղերը, որոնք, ըստ եռակողմ հայտարարության տեքստի, պետք է մնային հայկական վերահսկողության ներքո, քանի որ հայկական կողմը կարող էր մնալ այն դիրքերում, որը հայտարարության ստորագրման պահին զբաղեցնում էր։

Բացի դրանից, Ադրբեջանին հանձնվեցին Կովսականի ու Սանասարի՝ հայկական վերահսկողության տակ մնացած տարածքները, որոնք ևս եռակողմ հայտարարության որևէ դրույթով հանձնման ենթակա չէին։ Սակայն հետո պարզվեց, որ անձամբ Փաշինյանն է հրամայել զինված ուժերին հետ քաշվել այդ տարածքներից։ Արցախի տարածքների հանձնումը բավական չէր, 2021 թվականին ադրբեջանական զորքերը մեծաքանակ զինվորականներով և զինտեխնիկայով, առանց որևէ դիմադրության հանդիպելու, նախ՝ Սյունիքի մարզի Սև լճի տեղամասում, ապա նաև Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա և Կութ բնակավայրերի տեղամասում մուտք են գործում ՀՀ ինքնիշխան տարածք և դիրքավորվում։ Իսկ անցյալ տարվա նոյեմբերին ադրբեջանական զինուժը կրկին ներխուժում է ՀՀ ինքնիշխան տարածք Սյունիքի և Վայոց Ձորի ուղղությամբ։ Եվ հենց Նիկոլ Փաշինյանի խոսքերով, Ադրբեջանը ՀՀ-ին պատկանող 41 քառ. կմ տարածք օկուպացված է պահում և նույնիսկ մտադիր չէ հեռանալ։

Ինչ վերաբերում է բանակցային գործընթացին, ապա պատերազմից արդեն 1 տարի ու չորս ամիս ժամանակ է անցել, և այն կանգնած վիճակում է, անգամ Մինսկի խմբի համանախագահները չեն ժամանել տարածաշրջան։ Ադրբեջանը համարում է, թե Արցախի հարցը լուծված է, իսկ հայկական կողմից Արցախի կարգավիճակի հարցը չի բարձրացվում, կարծես թե Փաշինյանը հակվել է Արցախը Ադրբեջանի կազմում ընդգրկելու տարբերակին, այլապես ինչո՞ւ պետք է փորձեր հիմնավորել, որ Արցախը նաև ադրբեջանական է։

Մի խոսքով, փաստերը բազմաթիվ են, մենք նշեցինք ամենաակնառուները, որոնք ակնհայտ են դարձում, թե Փաշինյանն ինչ վիճակի է հասցրել Արցախի հարցում ստացած ժառանգությունը։ Ավելին, Արցախի հարցը վերածել է Հայաստանի հարցի, քանի որ հակառակորդն արդեն ՀՀ-ի նկատմամբ է պահանջներ ներկայացնում։ Փաշինյանը բոլոր ուղղություններով անխտիր ձախողումներ է արձանագրել, թերևս դրա համար է այդքան արագ հավասարակշռությունից դուրս գալիս։ Նրա միակ «փրկօղակը» նախկիններին մեղադրելն է, բայց փաստերի համադրության պայմաններում դրանից ևս նա զրկվում է։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պորտուգալիայում «Շառլ» փոթորկի պատճառով դպրոցներն ու պետական հաստատությունները կփակվեն Պուտինը կբացի ՀԱՊԿ գագաթնաժողովը, որտեղ կքննարկեն կազմակերպությունում Հայաստանի ապագան. ТАСС Անվտանգության սպառնալիք iPhone-ներում Կրծքագեղձի քաղցկեղը ավելի ու ավելի հաճախ է ախտորոշվում երիտասարդ կանանց մոտ. ի՞նչ ախտանիշներ չպետք է անտեսել Ֆլորիդայում ջրհեղեղի պատճառով շիմպանզեին սնունդ են հասցրել դրոնով Փաշինյանը Փարիզից կմեկնի Անթալիա Մարտին Սուբիմենդին մեծ հավանականությամբ առաջիկա ամիսներին կհեռանա «Արսենալից» Բաց, նարնջագույն կամ գրեթե կարմիր. որ դեղնուցն է ամենաառողջը 81-ամյա բրիտանացի գրողը դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը Կենդանակերպի այս նշաններն ուրախություն ու խաղաղություն են բերում ուրիշներին նույնիսկ ամենադժվարին պահերին Մասնագետը զգուշացրել է մեքենա վարելիս էներգետիկ ըմպելիքներ օգտագործելու վտանգների մասին Ինչ եղանակ է սպասվում նոյեմբերի 11-ից 15-ին Կոմիտասի պողոտայում ապամոնտաժվել է 14 խանութից բաղկացած կրպակաշարը (տեսանյութ) Խոշոր հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ում Երգչուհի Նառայի թոռնիկը ավտովթшրի է ենթարկվել. «Ուիգմոր»-ում երեխայի մորն անտակտ պատասխան են տվել Աբու Դաբիում չեն եղել բեկումնային ինչ որ համաձայնություններ կամ զարգացումներ. Բադալյան Հայ շախմատիստների արդյունքները՝ պատանեկան ԵԱ-ում Հայտնի է՝ ինչպես է Սևանում կայանված մեքենայում մահացել տղամարդը. Մանրամասներ Բաթումիում քաղաքացին հրացանով կրակել է հարևանի վրա Նոյեմբերի 11-ին մինչև երեկո ջուր չի լինելու Նեթանյահուն ուլտրաուղղափառ կուսակցություններին կոչ է արել չանցնել Իսրայելի կառավարությունը ձևավորող Այզենկոտի կողմը Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը (լուսանկարներ) Տրանսպորտային վերահսկողության «աշխատակիցը» 13 տարեկան աղջկաս իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում մեն-մենակ. քաղաքացու ահազանգը Արցախի մասին լսելիս հոգեխանգարմունքի մեջ են ընկնում. Պողոսյան (տեսանյութ) Իրանի ԱԳՆ-ն հերքել է սուպերմարկետների դեմ կիբերհարձակումների վերաբերյալ Ֆրանսիայի մեղադրանքները Ի՞նչ արժե Մոսկվա-Երևան տոմսերը այս պահին«Մահն աչքերիս դեմն էր, տոռմուզները չպահեց»․ բեռնատարի վարորդը՝ Ուշիի ողբերգական վթարի մասին «Բրիջիտը տղամարդ է ծնվել»․ աղմկահարույց պնդումը Մակրոններին կրկին դատարան է տարել Նիգավան բնակավայրում հողատարածքի հետ կապված հարևանների միջև վիճшբանություն է տեղի ունեցել Էջմիածնում աղջկա դանակահարության պատճառը տղայի շուրջ ծագած վեճն է եղել. Mediahub.amՌուսների հետ դժվար է. Զելենսկին՝ Աբու Դաբիի բանակցությունների մասին Ինչքանո՞վ վստահ լինենք, որ քաղաքական սպանություն չէ․իրավապաշտպանը՝ ընդդիմադիր թեկնածուի մահվան մասին (տեսանյութ) Ատելության քաղաքականությանը հայելային ատելությամբ, անեծքներով ու մերկ ժխտումով պատասխանելը փակուղի տանող ճանապարհ է. Աշոտյան Անկարան պատրաստ է բացել սահմանը. Աշխարհի քաղաքական կուլիսներում թեժ զարգացումներ (տեսանյութ) Գարեգին Նժդեհի հրապարակում բախվել են «Lexus»-ն ու թիվ 48 համարի ավտոբուսը Նոյեմբերի 11-ից երթևեկության կազմակերպման նոր փոփոխություն Երևանում Սևանի բնակելի շենքերից մեկի հետնամասում կայանված ավտոմեքենայում հայտնաբերվել է տղամարդու մարմին Մեր պարտքն ենք համարում հետևողական լինել, որ այս ողբերգության բոլոր հանգամանքները բացահայտվեն. Սամվել Կարապետյանն ԱԱԾ մեկուսարանից Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Աբու Դաբիում ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների առաջին օրվա ընթացքում կողմերը համաձայնության եկան գերիների լայնածավալ փոխանակման շուրջՓաշինյանը և Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցեր Անսահման եռանդ և նվիրվածություն. Հայաստանի գրողների միությունը տոնեց երջանկահիշատակ Լևոն Անանյանի 80-ամյակը Աննա Հակոբյանն ու Ալեն Սիմոնյանն ընդդեմ Տիգրան Ավինյանի. Ուկրաինա, Իրան, Եմեն․ թեժ զարգացումները (տեսանյութ) «Հացից են զրկում, մի բուտկեն երեք ընտանիքի էր պահում»․ քաղաքացի (տեսանյութ) Գաղտնի գործարքներ, լրտեսներ ու ՆԱՏՕ-ի անսպասելի քայլը․ ի՞նչ է կատարվում աշխարհում (տեսանյութ) Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ Էջմիածնում 15-ամյա աղջիկների վիճաբանությունն ավարտվել է դանակшհարությամբ. կա տուժած ՀՀ—ն եւ Փաշինյանը մեզ համար վստահելի են եւ մենք կապի մեջ ենք. Իրանի փոխնախագահ (տեսանյութ) Լեհաստանում երկու ուկրաինացու են ձերբակալել՝ Ռուսաստանի օգտին լրտեսության և դիվերսիաների կասկածանքով Էջմիածնում «Լեքսուս»-ով թմրամիջոց իրացնելու կասկածանքով երկու անձ է ձերբակալվել
Ամենադիտված