Մալիում ահաբեկիչները 27 զինվորականի են սպանել
Համաշխարհային Մամուլ
Մալիի ռազմաբազայի վրա գրոհայինների հարձակման հետևանքով՝ առնվազն 27 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը՝ հղում անելով երկրի զինված ուժերին։
Գործակալության տվյալներով՝ մի քանի հարյուր գրոհայիններ հարձակվել են Մալիի կենտրոնական Մոնդորո քաղաքի մոտ տեղակայված բազայի վրա։ Զոհվել է 27 զինծառայող, ևս 33-ը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ 7 զինվոր անհետ կորել է։
Ինչպես նշել են զինված ուժերում, 47 ահաբեկիչ տեղում ոչնչացվել է, ևս 23-ը սպանվել է «մաքրման գործողության» ընթացքում։


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)