Երկու մարդ Է զոհվել Դամասկոսի մերձակայքում Իսրայելի ռազմաօդային ուժերի գրոհի հետեւանքով. SANA
Համաշխարհային ՄամուլԴամասկոսի մերձակայքում Իսրայելի ռազմաօդային ուժերի գրոհը հանգեցրել է երկու խաղաղ քաղաքացիների զոհվելու: Այդ մասին մարտի 7-ին հաղորդել է SANA սիրիական գործակալությունը:
Իսրայելի ինքնաթիռները տեղական ժամանակով մոտավորապես 05:00-ին (Երեւանի ժամանակով 07:00-ին) գրոհել են Դամասկոսի մերձակայքի մի քանի կետերի վրա՝ գտնվելով Լիբանանի օդային տարածությունում, գործակալությանը հայտնել է զինվորական մի աղբյուր: Ինչպես հաղորդել է գործակալությունը, «հակաօդային պաշտպանության ուժերին հաջողվել է խոցել հրթիռների մեծ մասը, գրոհի հետեւանքով զոհվել է երկու խաղաղ քաղաքացի, հասցվել է նյութական վնաս», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: