Ռուսաստանը հավաքագրում է սիրիացիների` Ուկրաինա ուղարկելու համար․ The Wall Street Journal
Համաշխարհային ՄամուլՌուսաստանի իշխանությունները հավաքագրում են Սիրիայի բնակիչներին՝ ուկրաինական պատերազմին մասնակցելու համար։ Այդ մասին The Wall Street Journal-ին հայտնել են ԱՄՆ չորս անանուն պաշտոնյաներ:
Ռուսական իշխանությունները փնտրում են փորձ ունեցող սիրիացիների՝ հուսալով, որ դա կօգնի նրանց գրավել Կիևը։ Փորձագետները ենթադրում են, որ այս քայլը կարող է վկայել ռազմական գործողությունների սրման մասին, նշում է WSJ-ը։
Պարբերականին հայտնի չէ, թե քանի սիրիացի է հավաքագրվել։ Նշվում է, որ նրանցից ոմանք արդեն Ռուսաստանում են և պատրաստվում են մեկնել Ուկրաինա, հայտնել է աղբյուրներից մեկը, փոխանցում է Meduza-ն։
Մեկ շաբաթ առաջ սիրիական Deirezzor24 հրատարակությունը հայտնել էր, որ Ռուսաստանը Սիրիայում վարձկանների է հավաքագրում: Վերջիններիս խոստանում են վեց ամսվա աշխատանք և 200-300 դոլար աշխատավարձ։ Հավաքագրումը ներառում է, մասնավորապես, Wagner PMC-ն, հայտնում է Deirezzor24-ը։