Հունգարիան արգելել է զենքի մատակարարումը Ուկրաինային
Համաշխարհային ՄամուլՀունգարիայում հրամանագիր է արձակվել, որով «հասկանալի է դառնում», որ այս երկրի տարածքից Ուկրաինային զենք չի կարող մատակարարվել։ Այս մասին Facebook-ում հրապարակված տեսաուղերձում հայտնել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։
Նրա խոսքով՝ համապատասխան որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ երկրի ազգային անվտանգության օպերատիվ շտաբի անդամները «գնահատել են իրավիճակը»։
Ավելի վաղ եվրոպական դիվանագիտության ղեկավար Խոսեպ Բորելը խոստացել էր Ուկրաինային ԵՄ երկրներից մահաբեր զենք մատակարարել, այդ թվում՝ ինքնաթիռ, իսկ այդ առաքումները վճարվելու են Խաղաղության եվրոպական հիմնադրամից։
Սակայն Բուլղարիան, որին հաջորդում են Լեհաստանն ու Սլովակիան, հերքել են ինքնաթիռների տրամադրման մասին տեղեկությունը։ Գերմանիան, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ի այլ երկրներ հայտարարել են մահաբեր զենքի մատակարարման մասին։ Հունգարիան արդեն փակել է իր տարածքը նման ռազմական տարանցման համար։