Ուկրաինայում հիմնական սպառնալիքը գալիս է ազգայնականներից. Պուտին
Համաշխարհային Մամուլ«Ուկրաինայում հիմնական սպառնալիքը գալիս է ազգայնականներից»-, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ զրույցում, փոխանցում է РИА Новости-ն։
«Հիմնական սպառնալիքը գալիս է ազգայնական կազմավորումներից, որոնք հիմնականում օգտագործում են ահաբեկիչների մարտավարությունը՝ թաքնվելով խաղաղ բնակչության թիկունքում»,- ասվում է զեկույցում։
Ավելի վաղ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ուկրաինան պետք է ճանաչի Ղրիմը որպես ռուսական, ինչպես նաև Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների (ԴԺՀև ԼԺՀ) անկախությունը։ Նրա խոսքով՝ Կիևը պետք է նաև բարեփոխի Սահմանադրությունը և հրաժարվի «ցանկացած դաշինքին միանալու» հավակնություններից։