Ռուսաստանը կարող է մնալ առանց դեղամիջոցի
ՌուսաստանՌուսաստանի Դաշնության դեղագործական արդյունաբերությունն առաջիկա ամիսներին դեղերի արտադրության համար հումքի պակաս կունենա։ Արտադրողները ունեն 3-6 ամսվա պաշարներ: Այս մասին հայտնում է РБК-Украина-ն՝ հղում անելով Коммерсант-ին։
Եվրոպայի և ԱՄՆ-ի կողմից մինչ օրս սահմանած պատժամիջոցներն ուղղակիորեն չեն ազդել ռուսական դեղագործական արդյունաբերության վրա, բայց ներկրվող բաղադրիչների ներմուծման արգելքը կարող է Ռուսաստանի Դաշնությանը զրկել դեղերի լայն տեսականիից։ Ռուսական դեղերի մոտ 80–85%-ը պատրաստվում է ներմուծվող նյութերից։ 2021 թվականին Ռուսաստան ներմուծվող հումքի 76,7%-ը ստացվել է Հնդկաստանից և Չինաստանից, իսկ 19,7%-ը՝ ԵՄ երկրներից։
ԵՄ-ից ներմուծումն այսօր գրեթե անհնար է։ Ասիական ներկրողները, նկատի ունենալով զգալիորեն ավելացած ռիսկերը, խնդրում են ապրանքի ամբողջական կանխավճար։
Արժութային գործարքների սահմանափակումները նույնպես զգալիորեն բարդացնում են գործընթացը։ Վերջին հաշվով, արտադրության ծախսերի աճը կարտացոլվի դեղերի գների վրա։