McDonald's-ը մեծ տուգանքներ կվճարի ՌԴ֊ում իր ռեստորանների փակման համար
Համաշխարհային ՄամուլՌուսաստանում ռեստորանների ժամանակավոր փակման պատճառով՝ McDonald's-ը ստիպված կլինի վճարել խիստ մեծ տուգանքներ, և նման գործելաոճը, որը ներառում է աշխատողների աշխատավարձերի վճարումը, դժվար թե տևի ավելի քան երեք ամիս, ասել է իրավաշպաշտպան Սերգեյ Միրոնովը։
Երեքշաբթի օրը McDonald's-ի գործադիր տնօրեն Քրիս Քեմփչինսկին ասել էր, որ ընկերությունը որոշել է ժամանակավորապես փակել իր բոլոր ռեստորանները Ռուսաստանում՝ ընդհանուր առմամբ 850 վայր: Միևնույն ժամանակ, չորեքշաբթի առավոտյան ՌԻԱ Նովոստիի թղթակիցը հայտնել է, որ Մոսկվայի մետրոյի «Դոբրինինսկայա» կայարանի մոտ գործում է McDonald's ռեստորան։ Բացի այդ՝ չորեքշաբթի առավոտյան Խաբարովսկում ընկերության հաստատություններից մեկը հայտարարել է, որ McDonald's-ի բոլոր ռեստորանները կշարունակեն գործել քաղաքում մինչև շաբաթվա վերջ։
«McDonald's-ը հարուստ ընկերություն է, և ամեն ինչ կախված կլինի քաղաքականությունից: Դժվար թե փակումը տևի երեք ամսից ավելի, քանի որ դա շատ անշահավետ կլինի»,- ասել է Միրոնովը։
Ավելի վաղ Կեմփչիմսկին հայտնել էր, որ Ռուսաստանում McDonald's-ը կվճարի 62 հազար մարդու աշխատավարձը։