Կրեմլն արձագանքել է փոխզիջումների մասին Ուկրաինայի նախագահի խոսքերին
ՌուսաստանՂրիմը ռուսական տարածաշրջան է, իսկ ԿԺԴՀ-ն և ԼԺՀ-ն ինքնիշխան, անկախ պետություններ են, և դա պետք է ճանաչվի դե ֆակտո և դե յուրե, ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի խոսքերը։
Կրեմլի ներկայացուցիչը ուկրաինական կողմին խորհուրդ է տվել Ղրիմի և Դոնբասի հետ կապված փոխզիջումների հարցում ճշտել նրբությունները։
Ինչ վերաբերում է ռուսական դիրքորոշմանը, Պեսկովը հիշեցրել է, որ այն քաջ հայտնի է և բազմիցս ներկայացվել է ինչպես օտարերկրյա պետությունների ղեկավարների, այնպես էլ ուկրաինական կողմի ուշադրությանը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հայտնել է նաև, որ Մոսկվան շահագրգռված է Կիևի հետ բանակցությունների նոր փուլերի շուտափույթ անցկացմամբ։
«Ռուսական կողմը պահպանել և պահպանում է իր շահագրգռվածությունը բանակցությունները շարունակելու հարցում»,- ընդգծել է Պեսկովը։
Նրա խոսքով՝ ռուսական այս դիրքորոշումը հայտնվել է ուկրաինացի բանակցողների ուշադրության կենտրոնում, գրում է ՌԻԱ Նովոստին։