Պետդուման առաջարկել է բազմազավակ ընտանիքներին ազատել կոմունալ վճարումներից
Ռուսաստան
Պետդուման առաջարկել է բազմազավակ ընտանիքներին ազատել կոմունալ վճարումներից: Խոսքը կոմունալ վճարների 100 տոկոս սուբսիդավորման մասին է, հայտնում է ռուսական NTV.RU լրատվականը։
Համապատասխան փոփոխությունները նախապատրաստվել են Պետդումայի քաղաքաշինության և բնակարանաշինության ու կոմունալ ծառայությունների հանձնաժողովում։ Ճգնաժամային շրջանում քաղաքացիներին և բիզնեսին աջակցություն ցուցաբերելու միջոցառումներից են նաև 65 տարեկանից բարձր անձանց բնակարանային և կոմունալ ծառայությունների արժեքի 70%-ի սուբսիդավորումը, քաղաքացիների կոմունալ ծառայությունների դիմաց վճարելիս բանկային միջնորդավճարների վերացումը և տրամադրումը։
Կոմիտեի փոխնախագահ Սվետլանա Ռազվորոտնևայի խոսքով՝ առաջարկներն ուղարկվել են քաղաքաշինության նախարարություն, և առաջիկայում նախատեսվում է դրանք ներկայացնել նախարարների կաբինետ։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)