ԵՄ-ն հասել է Ռուսաստանի դեմ ֆինանսական պատժամիջոցների սահմանագծին․ Բորել
Համաշխարհային ՄամուլԵվրամիությունը հասել է իր հնարավորությունների սահմանագծին՝ Ռուսաստանի դեմ ֆինանսական պատժամիջոցների առումով, հայտարարել է ԵՄ դիվանագետ Ժոզեպ Բորելը։
«Ինչ վերաբերում է ֆինանսական պատժամիջոցներին, իհարկե, դուք միշտ կարող եք ավելի հեռուն գնալ, բայց մենք արդեն հասել ենք մեր կարողությունների սահմաններին: Մենք արել ենք այն ամենը, ինչ կարող էինք», - Franceinfo-ին տված հարցազրույցում ասել է Բորելը:
Նրա խոսքով՝ խոսքը զանգվածային պատժամիջոցների մասին է, որոնք հանգեցրին ռուսական արժույթի 40%-ով անկմանը։ «Դրանք շատ ծանր պատժամիջոցներ են, որոնք ծանր բեռ կդնեն ռուսական տնտեսության վրա»,- հավելել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը։ Նա նշել է, որ Ռուսաստանի համար ցավոտ են դարձել պատժամիջոցները՝ կապված արդյունաբերության և տնտեսության այլ ոլորտներում բարձր տեխնոլոգիաների արտահանման արգելքի հետ։